https://arm.sputniknews.ru/20250130/pashinjann-ajakcum-e-ankaraji-ev-baqvi-ceghaspanutjan-zhkhtman-janqerin-lemkini-institut-85290618.html
Փաշինյանն աջակցում է Անկարայի և Բաքվի Ցեղասպանության ժխտման ջանքերին. Լեմկինի ինստիտուտ
Փաշինյանն աջակցում է Անկարայի և Բաքվի Ցեղասպանության ժխտման ջանքերին. Լեմկինի ինստիտուտ
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ նշվում է, որ նման հայտարարությունները ճանապարհ են բացում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի նոր ցեղասպանություն կազմակերպելու համար: 30.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-30T17:20+0400
2025-01-30T17:20+0400
2025-01-30T17:25+0400
նիկոլ փաշինյան
հայոց ցեղասպանություն
թուրքիա
ադրբեջան
լեմկինի ինստիտուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/19/81067936_0:72:1080:680_1920x0_80_0_0_d1dcf5bd1c820ded2b44c118e98e5012.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական և ադրբեջանական նարատիվներին, ասվում է Լեմկինի անվան Ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ:Նշվում է, որ Հայոց Ցեղասպանության մասին Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը։Ավելի վաղ Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։Ինստիտուտում հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետը կհստակեցնի Ցեղասպանության մասին իր խոսքերը և կաշխատի ապագայում բացառել ցանկացած նմանություն իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև:«Այս հայտարարության մեջ մեզ հատկապես զարմացրեց Ցեղասպանությունը հերթական անգամ անուղղակիորեն արդարացնելու վարչապետի փորձը (մասնավորապես՝ բարձրացնելով «ինչո՞ւ դա տեղի ունեցավ» հարցը), և այն, որ նա փորձեց հայերին համոզել կասկածել իրենց մի քանի սերնդի հիշողությանը, կյանքի փորձին, պատմական հետազոտություններին և թեմայի նկատմամբ զգայունությանը («ինչ է տեղի ունեցել, ինչպես ենք մենք դա ընկալել և ում միջոցով ենք դա ընկալել»): Կասկածի տակ դնելով Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը, ինչպես նաև նրա կարգավիճակն ու կարևորությունը՝ Փաշինյանը կրկին աջակցում է թուրքական և ադրբեջանական ժխտողական խոսույթներին»,-ասվում է տեքստում։Նրանց կարծիքով՝ սա վտանգավոր գամբիտ է, քանի որ այն Հայաստանի հարևաններին դրդում է ՀՀ-ի դեմ նոր գործողությունների։ Սա էլ ավելի է բարդացնում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները՝ արդարության հասնել այն ցեղասպանության համար, որը նրանք նոր են վերապրել։Սա նաև ճանապարհ է բացում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ ապագա ցեղասպանության համար՝ ջնջելով անցյալի վայրագությունների պատասխանատվությունը և կանխարգելիչ արդարացում առաջարկելով։Հայտարարության ամբողջական անգլերեն տեքստը՝ այստեղ:
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/19/81067936_0:58:1080:868_1920x0_80_0_0_38e8e0ca9af696d6808cd9f3c5f6d115.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայոց ցեղասպանություն, թուրքիա, ադրբեջան, լեմկինի ինստիտուտ
նիկոլ փաշինյան, հայոց ցեղասպանություն, թուրքիա, ադրբեջան, լեմկինի ինստիտուտ
Փաշինյանն աջակցում է Անկարայի և Բաքվի Ցեղասպանության ժխտման ջանքերին. Լեմկինի ինստիտուտ
17:20 30.01.2025 (Թարմացված է: 17:25 30.01.2025) Հայտարարության մեջ նշվում է, որ նման հայտարարությունները ճանապարհ են բացում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի նոր ցեղասպանություն կազմակերպելու համար:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական և ադրբեջանական նարատիվներին, ասվում է Լեմկինի անվան Ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հայոց Ցեղասպանության մասին Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը։
Ավելի վաղ Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում են Հայոց ցեղասպանության զոհերի համար արդարության հասնելու շարունակվող պայքարին և վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա են ստեղծում, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը նկատմամբ շարունակական սպառնալիքների համատեքստում»,-ասվում է հայտարարության մեջ։
Ինստիտուտում հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետը կհստակեցնի Ցեղասպանության մասին իր խոսքերը և կաշխատի ապագայում բացառել ցանկացած նմանություն իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև:
«Այս հայտարարության մեջ մեզ հատկապես զարմացրեց Ցեղասպանությունը հերթական անգամ անուղղակիորեն արդարացնելու վարչապետի փորձը (մասնավորապես՝ բարձրացնելով «ինչո՞ւ դա տեղի ունեցավ» հարցը), և այն, որ նա փորձեց հայերին համոզել կասկածել իրենց մի քանի սերնդի հիշողությանը, կյանքի փորձին, պատմական հետազոտություններին և թեմայի նկատմամբ զգայունությանը («ինչ է տեղի ունեցել, ինչպես ենք մենք դա ընկալել և ում միջոցով ենք դա ընկալել»): Կասկածի տակ դնելով Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը, ինչպես նաև նրա կարգավիճակն ու կարևորությունը՝ Փաշինյանը կրկին աջակցում է թուրքական և ադրբեջանական ժխտողական խոսույթներին»,-ասվում է տեքստում։
Նրանց կարծիքով՝ սա վտանգավոր գամբիտ է, քանի որ այն Հայաստանի հարևաններին դրդում է ՀՀ-ի դեմ նոր գործողությունների։ Սա էլ ավելի է բարդացնում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները՝ արդարության հասնել այն ցեղասպանության համար, որը նրանք նոր են վերապրել։
Սա նաև ճանապարհ է բացում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ ապագա ցեղասպանության համար՝ ջնջելով անցյալի վայրագությունների պատասխանատվությունը և կանխարգելիչ արդարացում առաջարկելով։
Հայտարարության ամբողջական անգլերեն տեքստը՝
այստեղ: