https://arm.sputniknews.ru/20250130/hajtni-en-dardzel-vashingtvoni-erknqum-kvortsanvats-chverti-geghasahvord-ughevvorneri-anunnery-85283747.html
Հայտնի են դարձել Վաշինգտոնի երկնքում կործանված չվերթի գեղասահորդ ուղևորների անունները
Հայտնի են դարձել Վաշինգտոնի երկնքում կործանված չվերթի գեղասահորդ ուղևորների անունները
Sputnik Արմենիա
Հունվարի 30-ի առավոտյան ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ Ցամաքային զորքերի ուղղաթիռը բախվել են Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի երկնքում: 30.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-30T14:37+0400
2025-01-30T14:37+0400
2025-01-30T14:37+0400
ամն
ինքնաթիռ
ուղղաթիռ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85276295_0:86:1600:986_1920x0_80_0_0_a406089a738b6055de70fc37fd8118d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Վաշինգտոնի երկնքում կործանված ինքնաթիռում 8 գեղասահորդներ են եղել, հայտնում է Channel 2 NOW-ը։ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օդանավում եղել են գեղասահորդներ Սպենսեր Լեյնը, Ջիննա Հանը, Ֆրանկո Ապարիսիոն, Էվերլին և Ալիդիա Լիվինգստոնները, Շոն Քեյը, Անժելա Յանգը և Էդվարդ Չժոուն:Անցած երեկո (Երևանի ժամանակով հունվարի 30-ի առավոտյան) ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ Ցամաքային զորքերի ուղղաթիռը բախվել են Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի երկնքում՝ Վաշինգտոնից 10-15 րոպե հեռավորության վրա: Ինքնաթիռն իրականացնում էր American Airlines ավիաընկերության չվերթը Կանզաս նահանգից. ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Ինքնաթիռը երկու մասի է բաժանվել և ընկել Պոտոմակ գետը։ Ոչ ոք չի փրկվել։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85276295_86:0:1515:1072_1920x0_80_0_0_4b94d3c7e37e973bbcc85123c6e4dad1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ինքնաթիռ, ուղղաթիռ, զոհ
ամն, ինքնաթիռ, ուղղաթիռ, զոհ
Հայտնի են դարձել Վաշինգտոնի երկնքում կործանված չվերթի գեղասահորդ ուղևորների անունները
Հունվարի 30-ի առավոտյան ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ Ցամաքային զորքերի ուղղաթիռը բախվել են Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի երկնքում:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Վաշինգտոնի երկնքում կործանված ինքնաթիռում 8 գեղասահորդներ են եղել, հայտնում է
Channel 2 NOW-ը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օդանավում եղել են գեղասահորդներ Սպենսեր Լեյնը, Ջիննա Հանը, Ֆրանկո Ապարիսիոն, Էվերլին և Ալիդիա Լիվինգստոնները, Շոն Քեյը, Անժելա Յանգը և Էդվարդ Չժոուն:
Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, ինքնաթիռում են եղել նաև գեղասահքի 1994 թվականի աշխարհի չեմպիոններ Եվգենիա Շիշկովան և Վադիմ Նաումովը, ինչպես նաև զուգասահքի ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր Իննա Վոլյանսկայան. նրանք զբաղվում էին մարզչական գործունեությամբ: ԱՄՆ Գեղասահքի ասոցիացիան ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ ինքնաթիռում եղել են մի քանի գեղասահորդներ:
Անցած երեկո (Երևանի ժամանակով հունվարի 30-ի առավոտյան) ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ Ցամաքային զորքերի ուղղաթիռը
բախվել են Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի երկնքում՝ Վաշինգտոնից 10-15 րոպե հեռավորության վրա: Ինքնաթիռն իրականացնում էր American Airlines ավիաընկերության չվերթը Կանզաս նահանգից. ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Ինքնաթիռը երկու մասի է բաժանվել և ընկել Պոտոմակ գետը։ Ոչ ոք չի փրկվել։