https://arm.sputniknews.ru/20250130/hajastany-hastatakam-e-adrbejani-het-khaghaghutjan-orakargn-irakanacnelu-harcum-pashinjan-85291162.html
Հայաստանը հաստատակամ է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգն իրականացնելու հարցում. Փաշինյան
Հայաստանը հաստատակամ է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգն իրականացնելու հարցում. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ. համալիր աշխատանքներ կսկսվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և... 30.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-30T17:24+0400
2025-01-30T17:24+0400
2025-01-30T17:31+0400
հայաստան
դելիմիտացիա
սահմանազատման կանոնակարգ
սահմանազատում
դեմարկացիա
սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ
նիկոլ փաշինյան
վրաստանի հանրապետություն
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85289405_0:0:1600:900_1920x0_80_0_0_1b9d1eff376aa594674478e32d2afc3d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի -Sputnik. Հայաստանի կառավարությունը հաստատակամ է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգն իրականացնելու հարցում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:Վարչապետի խոսքով ՝ Երևանը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվա բանակցություններում Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջին զարգացումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, նշեց, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ։Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:2024 թվականին կողմերը Տավուշում 12 կմ հատվածի սահմանազատում իրականացրին։ 2025 թվականի հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, և համալիր աշխատանքներ կսկսվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85289405_164:0:1364:900_1920x0_80_0_0_719d96f14cac59b8ea50fa32a729c99f.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դելիմիտացիա, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան
հայաստան, դելիմիտացիա, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Հայաստանը հաստատակամ է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգն իրականացնելու հարցում. Փաշինյան
17:24 30.01.2025 (Թարմացված է: 17:31 30.01.2025) Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ. համալիր աշխատանքներ կսկսվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի -Sputnik. Հայաստանի կառավարությունը հաստատակամ է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգն իրականացնելու հարցում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, ու սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին»,– ասաց նա։
Վարչապետի խոսքով ՝ Երևանը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվա բանակցություններում Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջին զարգացումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, նշեց, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն
ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող
54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես
ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:
2024 թվականին կողմերը Տավուշում 12 կմ հատվածի սահմանազատում իրականացրին։
2025 թվականի հունվարի 16-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, և համալիր աշխատանքներ կսկսվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։