https://arm.sputniknews.ru/20250130/hajastanum-kkhstacnen-inqnatirneri-nakhatrichqajin-stugumy-85289302.html
Հայաստանում կխստացնեն ինքնաթիռների նախաթռիչքային ստուգումը
Հայաստանում կխստացնեն ինքնաթիռների նախաթռիչքային ստուգումը
Sputnik Արմենիա
Օդանավի զննումն իրականացնում է անձնակազմը։ Անհրաժեշտության դեպքում օտարերկրյա անձնակազմերը կարող են օգնություն խնդրել օդանավակայանի անվտանգության... 30.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-30T17:03+0400
2025-01-30T17:03+0400
2025-01-30T17:06+0400
հայաստան
ինքնաթիռ
ստուգումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51700524_0:120:1280:840_1920x0_80_0_0_9b82275bf599dc9f8bb5c9c391c97e29.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանում ցանկանում են խստացնել ինքնաթիռների նախաթռիչքային ստուգումը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) նոր չափանիշներով: ՀՀ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման կարգում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկած համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների պաշտոնական կայքում։Նշվում է, որ օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ (դիսպետչերական և նավիգացիոն ծառայությունների հատվածներ) նույնիսկ օդանավերի անձնակազմերի անդամները կարող են մտնել միայն վկայականի, անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձնագրի ստուգումից հետո։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է ապահովի, որ հատուկ հսկողության գոտիներ մուտք ունեցող քաղաքացիները պարբերաբար նախապատմության պարբերական ստուգում անցնեն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:Ավիաընկերությունները պետք է նաև հանձնաժողովին ներկայացնեն տեխնիկների և անձնակազմի անդամների նարկոլոգիական և հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար դատվածության բացակայության մասին վկայականներ:Օդանավի նախաթռիչքային պատրաստության ժամանակ այն զննվում է համոզվելու համար, որ չկան կողմնակի անձինք, զենք, պայթուցիկ նյութեր և այլ վտանգավոր առարկաներ: Ստուգումն իրականացնում է ինքնաթիռի անձնակազմը։ Օտարերկրյա ավիաընկերությունների անձնակազմերը կարող են օդանավակայանի անվտանգության ծառայություններից օգնություն խնդրել։Ինքնաթիռները նույնատիպ զննում պետք է անցնեն նաև այն դեպքում, եթե վայրէջքից անցել է ավելի քան 12 ժամ։Ստուգման արձանագրությունները պետք է պահպանվեն առնվազն 24 ժամ կամ թռիչքի ամբողջ ընթացքում (եթե այն, վայրէջքներով հանդերձ, ավելի երկար է տևում):Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումների և առևտրային բեռների ստուգմանը, ապա օդանավակայանի ծառայությունները պետք է դրանց համար կիրառեն առկա ամենաժամանակակից տեխնոլոգիաները: Խորհուրդ է տրվում կիրառել բեռների ստուգման բազմաստիճան համակարգեր՝ ծրագրային ապահովմամբ հագեցած սկաներներով:ՀՀ–ում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսների համար նոր պահանջ կգործի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51700524_0:0:1280:960_1920x0_80_0_0_2f1d7e9ad6f7b08a9cb8e7dfa9dd41bd.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ինքնաթիռ, ստուգումներ
հայաստան, ինքնաթիռ, ստուգումներ
Հայաստանում կխստացնեն ինքնաթիռների նախաթռիչքային ստուգումը
17:03 30.01.2025 (Թարմացված է: 17:06 30.01.2025) Օդանավի զննումն իրականացնում է անձնակազմը։ Անհրաժեշտության դեպքում օտարերկրյա անձնակազմերը կարող են օգնություն խնդրել օդանավակայանի անվտանգության ծառայություններից: Խստացվում են օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործելու պայմանները։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանում ցանկանում են խստացնել ինքնաթիռների նախաթռիչքային ստուգումը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) նոր չափանիշներով: ՀՀ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման կարգում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկած համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների պաշտոնական
կայքում։
Նշվում է, որ օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ (դիսպետչերական և նավիգացիոն ծառայությունների հատվածներ) նույնիսկ օդանավերի անձնակազմերի անդամները կարող են մտնել միայն վկայականի, անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձնագրի ստուգումից հետո։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է ապահովի, որ հատուկ հսկողության գոտիներ մուտք ունեցող քաղաքացիները պարբերաբար նախապատմության պարբերական ստուգում անցնեն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ավիաընկերությունները պետք է նաև հանձնաժողովին ներկայացնեն տեխնիկների և անձնակազմի անդամների նարկոլոգիական և հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար դատվածության բացակայության մասին վկայականներ:
Օդանավի նախաթռիչքային պատրաստության ժամանակ այն զննվում է համոզվելու համար, որ չկան կողմնակի անձինք, զենք, պայթուցիկ նյութեր և այլ վտանգավոր առարկաներ: Ստուգումն իրականացնում է ինքնաթիռի անձնակազմը։ Օտարերկրյա ավիաընկերությունների անձնակազմերը կարող են օդանավակայանի անվտանգության ծառայություններից օգնություն խնդրել։
Ինքնաթիռները նույնատիպ զննում պետք է անցնեն նաև այն դեպքում, եթե վայրէջքից անցել է ավելի քան 12 ժամ։
Ստուգման արձանագրությունները պետք է պահպանվեն առնվազն 24 ժամ կամ թռիչքի ամբողջ ընթացքում (եթե այն, վայրէջքներով հանդերձ, ավելի երկար է տևում):
Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումների և առևտրային բեռների ստուգմանը, ապա օդանավակայանի ծառայությունները պետք է դրանց համար կիրառեն առկա ամենաժամանակակից տեխնոլոգիաները: Խորհուրդ է տրվում կիրառել բեռների ստուգման բազմաստիճան համակարգեր՝ ծրագրային ապահովմամբ հագեցած սկաներներով: