00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

© Photo : press office of the Government of GeorgiaՀայաստանի ու Վրաստանի դրոշները
Հայաստանի ու Վրաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2025
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Վրաստանը, ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ, ձգտում են առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այս մասին այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վրաստանի գործընկերներին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելությունը լիարժեք հարգելու շրջանակներում»,– ասաց Փաշինյանը։
Այս համատեքստում Փաշինյանը Կոբախիձեին հիշեցրել է ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորության մասին, որը շոշափելի հեռանկարներ է խոստանում տարածաշրջանի բոլոր երկների համար։
«Կարևորել եմ, որ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն։ Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը «Սև ծովի էլեկտրական մալուխի» նախագծին միանալու վերաբերյալ»,– ասաց նա։
Փաշինյանը վստահեցրեց, որ այսօրվա հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատվել է, որ Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին` ձգտելով ոչ միայն չվնասել, այլ նաև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը։
Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Իրարկլի Կոբախիձեն աշխատանքային այցով Երևան է ժամանել այսօր։ ՀՀ կառավարությունից հայտնել են, որ երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նշենք, որ Հայաստանում է նաև Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։ Նա այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալ տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար։
Լրահոս
0