https://arm.sputniknews.ru/20250130/gvohar-avetisjany-rusastani-harkajin-tsarajutjany-mvot-2-mln-dvolar-e-partq-zlm-85286727.html
Գոհար Ավետիսյանը Ռուսաստանի հարկային ծառայությանը մոտ 2 մլն դոլար է պարտք. ԶԼՄ
Գոհար Ավետիսյանը Ռուսաստանի հարկային ծառայությանը մոտ 2 մլն դոլար է պարտք. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ դիմահարդարը Ելենա Բլինովսկայայի և Լերչեկի ճակատագրին կարժանանա։ 30.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-30T16:01+0400
2025-01-30T16:01+0400
2025-01-30T16:01+0400
գոհար ավետիսյան
պարտք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33352792_0:33:1100:652_1920x0_80_0_0_a7713edb6a0bc05dffbf26ba287630ec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Դաշնային հարկային ծառայությանը գրեթե երկու միլիոն ռուբլի է պարտք: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։Ըստ «Զվեզդաչ» տելեգրամյան ալիքի՝ նրա «Բյութի Ակադեմիա» ընկերությունը 1,9 միլիոն ռուբլի է պարտք և հայտնվել է հարկայինի ուշադրության կենտրոնում։ Առայժմ Գոհար Ավետիսյանի ստուդիան շարունակում է աշխատել, հաշիվներն արգելափակված չեն, բայց ենթադրություն կա, որ նրան Ելենա Բլինովսկայայի և Լերչեկի ճակատագիրն է սպառնում։ Այդ կանայք նույնպես չէին վճարում հարկերը։ Մարաթոնների թագուհի Բլինովսկայան ձերբակալվեց, իսկ բլոգեր Լերչեկը տնային կալանքի տակ է։Գոհար Ավետիսյանի մոտ ուսուցումը մեծ պահանջարկ ունի։ Չնայած ոչ բոլորին մատչելի արժեքին, տեղերը սպառվում են դասընթացից մի քանի ամիս առաջ: Գոհարը նաև վարպետության դասեր է անցկացնում ԱՊՀ-ում և առցանց կրթական դասընթացներ ունի:Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջնակն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Գոհարը հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Նա դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։«Ես մենակ եմ...». Գոհար Ավետիսյանը խոսել է իր ծանր ապրումների մասին16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։«Շատ հիասթափեցնող է». Գոհար Ավետիսյանի շուրջ նոր սկանդալ է ծավալվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33352792_0:0:1100:825_1920x0_80_0_0_b9af6d3e10d9985a14acad181a5977e7.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գոհար ավետիսյան, պարտք, ռուսաստան
գոհար ավետիսյան, պարտք, ռուսաստան
Գոհար Ավետիսյանը Ռուսաստանի հարկային ծառայությանը մոտ 2 մլն դոլար է պարտք. ԶԼՄ
Ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ դիմահարդարը Ելենա Բլինովսկայայի և Լերչեկի ճակատագրին կարժանանա։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Դաշնային հարկային ծառայությանը գրեթե երկու միլիոն ռուբլի է պարտք: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ «Զվեզդաչ» տելեգրամյան ալիքի՝ նրա «Բյութի Ակադեմիա» ընկերությունը 1,9 միլիոն ռուբլի է պարտք և հայտնվել է հարկայինի ուշադրության կենտրոնում։ Առայժմ Գոհար Ավետիսյանի ստուդիան շարունակում է աշխատել, հաշիվներն արգելափակված չեն, բայց ենթադրություն կա, որ նրան Ելենա Բլինովսկայայի և Լերչեկի ճակատագիրն է սպառնում։ Այդ կանայք նույնպես չէին վճարում հարկերը։ Մարաթոնների թագուհի Բլինովսկայան ձերբակալվեց, իսկ բլոգեր Լերչեկը տնային կալանքի տակ է։
Գոհար Ավետիսյանի մոտ ուսուցումը մեծ պահանջարկ ունի։ Չնայած ոչ բոլորին մատչելի արժեքին, տեղերը սպառվում են դասընթացից մի քանի ամիս առաջ: Գոհարը նաև վարպետության դասեր է անցկացնում ԱՊՀ-ում և առցանց կրթական դասընթացներ ունի:
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջնակն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Գոհարը հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Նա դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։