https://arm.sputniknews.ru/20250130/eth-khvorhurdy-hhin-kartvofili-sermacui-nermutsman-sakagnajin-artvonutjun-e-tramadrel-85299980.html
ԵՏՀ խորհուրդը ՀՀ–ին կարտոֆիլի սերմացուի ներմուծման սակագնային արտոնություն է տրամադրել
ԵՏՀ խորհուրդը ՀՀ–ին կարտոֆիլի սերմացուի ներմուծման սակագնային արտոնություն է տրամադրել
Sputnik Արմենիա
ԵՏՀ խորհուրդը կարծում է, որ հաստատված միջոցառումները կապահովեն կայուն բերքատվությունը, կբարձրացնեն կարտոֆիլի ներքին շուկայի ինքնաբավության մակարդակը։ 30.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-30T21:44+0400
2025-01-30T21:44+0400
2025-01-30T21:48+0400
կարտոֆիլ
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1f/82550742_0:83:1600:983_1920x0_80_0_0_ad6b95408249a518e8d11fc1c25c96f6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը սակագնային արտոնություններ է տրամադրել Հայաստան և Ղրղզստան կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար։ Այս մասին հայտնում է խորհրդի մամուլի ծառայությունը։Սակագնային արտոնությունները կտրամադրվեն գործադիր իշխանության լիազորված մարմնի տրամադրած հաստատման առկայության պարագայում։ Համապատասխան ապրանքները թույլատրվում է օգտագործել միայն տվյալ երկրի տարածքում։ Որոշումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո։«Հաստատված մաքսային և սակագնային կարգավորման միջոցառումները կապահովեն կայուն բերքատվությունը, կբարձրացնեն կարտոֆիլի ներքին շուկայի ինքնաբավության մակարդակը»,- նշել է ԵՏՀ մաքսային և սակագների և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։Շինարարության աճը ԵԱՏՄ–ում 2024-ի հունվար–նոյեմբերին. ԵՏՀ-ի և ՀՀ–ի վիճակագրությունըԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1f/82550742_90:0:1510:1065_1920x0_80_0_0_efacf98511cb15d52139eb91e5bde91d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարտոֆիլ, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
կարտոֆիլ, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
ԵՏՀ խորհուրդը ՀՀ–ին կարտոֆիլի սերմացուի ներմուծման սակագնային արտոնություն է տրամադրել
21:44 30.01.2025 (Թարմացված է: 21:48 30.01.2025) ԵՏՀ խորհուրդը կարծում է, որ հաստատված միջոցառումները կապահովեն կայուն բերքատվությունը, կբարձրացնեն կարտոֆիլի ներքին շուկայի ինքնաբավության մակարդակը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը սակագնային արտոնություններ է տրամադրել Հայաստան և Ղրղզստան կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար։ Այս մասին հայտնում է խորհրդի մամուլի ծառայությունը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է սակագնային արտոնություններ սահմանել 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տարածք մինչև 3,5 հազար տոննա, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության տարածք՝ մինչև 1,79 հազար տոննա կարտոֆիլի սերմացուի ներմուծումը մաքսատուրքից ազատելու տեսքով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Սակագնային արտոնությունները կտրամադրվեն գործադիր իշխանության լիազորված մարմնի տրամադրած հաստատման առկայության պարագայում։ Համապատասխան ապրանքները թույլատրվում է օգտագործել միայն տվյալ երկրի տարածքում։ Որոշումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո։
«Հաստատված մաքսային և սակագնային կարգավորման միջոցառումները կապահովեն կայուն բերքատվությունը, կբարձրացնեն կարտոֆիլի ներքին շուկայի ինքնաբավության մակարդակը»,- նշել է ԵՏՀ մաքսային և սակագների և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։