https://arm.sputniknews.ru/20250130/aatsn-chi-zbaghvum-90akanneri-paterazmi-zhamanak-anhet-kvoratsnervov-tsnvogh-85291918.html
ԱԱԾ–ն չի զբաղվում 90–ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով. ծնող
ԱԱԾ–ն չի զբաղվում 90–ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով. ծնող
Sputnik Արմենիա
Անհետ կորածների ծնողները իշխանություններից այլևս ոչ մի սպասելիք չունեն: 30.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-30T17:52+0400
2025-01-30T17:52+0400
2025-01-30T18:46+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
ծնող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336617_0:84:1601:984_1920x0_80_0_0_53f74b2fd20986fb9d20a1ef7aa33a65.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԱԾ–ն չի զբաղվում 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ–ի ներկայացուցիչ, 1992 թվականին անհետ կորած Շահեն Առաքելյանի մայրը` Ռիմա Առաքելյանը:Նշենք, որ անհետ կորածների ծնողները քիչ առաջ փակ հանդիպման էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամների, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորների, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հետ:Նա հայտարարեց, որ իշխանություններից այս հարցով ոչ մի սպասելիք չունի:Հիշեցնենք` Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովն առաջարկել էր ադրբեջանական կողմին ակտիվացնել համագործակցությունը։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում էր, որ Երևանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ՝ անհայտ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու հարցում։Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովն ի պատասխան հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում 90-ականների արցախյան պատերազմի դաշտային հայ հրամանատարներին և լիազորված այլ անձանց ներգրավել այդ թվականներին կորած ադրբեջանցիների թաղման վայրերի որոնման գործին։Բաքուն միշտ տապալել է անհետ կորած անձանց թաղման վայրերի որոնումների գործընթացը. Կապրիելյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336617_88:0:1511:1067_1920x0_80_0_0_1a4b2a19cd0c772b2eb2415720527a48.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, ծնող
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, ծնող
ԱԱԾ–ն չի զբաղվում 90–ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով. ծնող
17:52 30.01.2025 (Թարմացված է: 18:46 30.01.2025) Անհետ կորածների ծնողները իշխանություններից այլևս ոչ մի սպասելիք չունեն:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԱԾ–ն չի զբաղվում 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ–ի ներկայացուցիչ, 1992 թվականին անհետ կորած Շահեն Առաքելյանի մայրը` Ռիմա Առաքելյանը:
Նշենք, որ անհետ կորածների ծնողները քիչ առաջ փակ հանդիպման էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամների, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորների, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հետ:
«Ես հարցրեցի, թե արդյոք դուք զբաղվո՞ւմ եք 1990-ականների անհայտ կորածներով և ի՞նչ տեղեկություններ ունեք, ԱԱԾ տնօրեն Աբազյանն ասաց՝ ես չեմ խաբի ձեզ, մենք չենք զբաղվում»,– լրագրողներին հայտնեց տիկին Առաքելյանը։
Նա հայտարարեց, որ իշխանություններից այս հարցով ոչ մի սպասելիք չունի:
Հիշեցնենք` Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովն առաջարկել էր ադրբեջանական կողմին ակտիվացնել համագործակցությունը։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում էր, որ Երևանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ՝ անհայտ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու հարցում։
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական
հանձնաժողովն ի պատասխան հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում 90-ականների արցախյան պատերազմի դաշտային հայ հրամանատարներին և լիազորված այլ անձանց ներգրավել այդ թվականներին կորած ադրբեջանցիների թաղման վայրերի որոնման գործին։