https://arm.sputniknews.ru/20250130/44-orja-paterazmi-yntacqum-18-rd-diviziaji-hramanatari-nkatmamb-hetakhuzum-e-hajtararvel-85284594.html
44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ դիվիզիայի հրամանատարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ դիվիզիայի հրամանատարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Sputnik Արմենիա
Կարեն Առստամյանը 2020 թվականի նոյեմբերին ազատվեց 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ամիսներ անց նրան մեղադրանք առաջադրվեց։ 30.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-30T15:04+0400
2025-01-30T15:04+0400
2025-01-30T15:38+0400
հայաստան
հհ գլխավոր դատախազություն
հետախուզում
կարեն առստամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85284974_0:0:700:395_1920x0_80_0_0_8eb31b71367a71baa5c1fcaf98cb5fc5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. 44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը Sputnik Արմենիայինհայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։2024 թվականի դեկտեմբերի 29-ին միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան` Կարեն Առստամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է դեկտեմբերի 30-ի որոշմամբ։ Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։Քրեական վարույթով նախաքննության ընթացքում 21 մեղադրյալների վերաբերյալ 8 քրեական վարույթներ արդեն իսկ հանձնվել են դատարան, որոնցով ընթանում է դատաքննություն։Նշենք, որ նա դատարանում հարցաքննվել էր երկու տարի առաջ։Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11–ին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հրամանով` Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, զինվորներն ընկել են շրջափակման մեջ, մեծ մասը զոհվել է, ոմանք էլ` անհետ կորել։ Ըստ մեղադրանքի՝ Առստամյանը պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին, մինչդեռ տղաներին այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։Հավելենք, որ Կարեն Առստամյանը 2020 թվականի նոյեմբերի 8–ին ազատվեց 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ամիսներ անց նրան մեղադրանք առաջադրվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85284974_64:0:685:466_1920x0_80_0_0_519b4f7b99c40dac96e2093efc1cb435.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ գլխավոր դատախազություն, հետախուզում, կարեն առստամյան
հայաստան, հհ գլխավոր դատախազություն, հետախուզում, կարեն առստամյան
44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ դիվիզիայի հրամանատարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
15:04 30.01.2025 (Թարմացված է: 15:38 30.01.2025) Կարեն Առստամյանը 2020 թվականի նոյեմբերին ազատվեց 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ամիսներ անց նրան մեղադրանք առաջադրվեց։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. 44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը
Sputnik Արմենիայինհայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«2024 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է կայացվել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականին ընդունված ՔՕ 346-րդ հոդվածի 3-րդ մասով (պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հատկանիշներով)»,– նշեցին գերատեսչությունից։
2024 թվականի դեկտեմբերի 29-ին միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան` Կարեն Առստամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է դեկտեմբերի 30-ի որոշմամբ։ Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում 21 մեղադրյալների վերաբերյալ 8 քրեական վարույթներ արդեն իսկ հանձնվել են դատարան, որոնցով ընթանում է դատաքննություն։
Նշենք, որ նա դատարանում հարցաքննվել էր երկու տարի առաջ։
Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11–ին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հրամանով` Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, զինվորներն ընկել են շրջափակման մեջ, մեծ մասը զոհվել է, ոմանք էլ` անհետ կորել։ Ըստ մեղադրանքի՝ Առստամյանը պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին, մինչդեռ տղաներին այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։
Հավելենք, որ Կարեն Առստամյանը 2020 թվականի նոյեմբերի 8–ին ազատվեց 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ամիսներ անց նրան
մեղադրանք առաջադրվեց։