00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
20:38
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
18:17
42 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:16
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Крутой разворот: как война повлияла на образ героя Отечества
15:04
23 ր
Исторический ликбез
Суворов и Великая Отечественная война
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանության 50 ծառայող 2024թ–ին ազատվել է աշխատանքից. ՆԳՆ–ն տվյալներ է ներկայացրել

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանության ծառայողներ. արխիվային լուսանկար
Ոստիկանության ծառայողներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2025
Բաժանորդագրվել
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարության մի շարք ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների աշխատակիցների նկատմամբ 632 կարգապահական տույժ է կիրառվել։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ներքին գործերի նախարարության 53 ծառայող 2024 թ–ին ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2024 թվականի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1911 ծառայողական քննություն և ուսումնասիրություն, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ։
«Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների` ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա ՊՈԱԿ-ների աշխատողների նկատմամբ կիրառվել է 632 կարգապահական տույժ»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 561 կարգապահական տույժ։ Այդ թվում 274 ծառայողի նկատմամբ հայտարարվել է «նկատողություն», 95-ի նկատմամբ` «խիստ նկատողություն», պաշտոնային դրույքաչափը մինչև 3 ամիս ժամկետով իջեցվել է 130 ծառայողի համար, իսկ 7 հոգու պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով։ Չորս ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, 1 հոգու աշխատանքային պայմանագիրը լուծվել է, 50 անձ էլ ազատվել ոստիկանությունում ծառայությունից։
«Միաժամանակ, ոստիկանության 21 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 9.1-րդ և 11.1-րդ կետերի հիմքով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից
ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 2 «նախազգուշացում», 5 «նկատողություն»։
Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 27 կարգապահական տույժ, այդ թվում՝ 11-ի նկատմամբ հայտարարվել է «նկատողություն», 12-ի նկատմամբ`«խիստ նկատողություն», 2-ի հիմնական աշխատավարձն իջեցվել է մինչև 20 տոկոսով, ևս 2-ի ծառայությունն էլ դադարեցվել է:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 3 «նախազգուշացում», 4 «նկատողություն»։
ՆԳՆ ենթակա կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 30 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 23 «նկատողություն», 7 «խիստ նկատողություն»։
ՀՀ–ում 5 ոստիկանի ազատել են աշխատանքից
2024թ․ ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ ուղարկվել է 51 ծառայողական քննության նյութ, որոնցով նախաձեռնվել է 46 քրեական վարույթ` 36-ը՝ ոստիկանության ծառայողների, 1-ը՝ փրկարար ծառայության, 5-ը՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, 2-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների, 1-ը՝ ենթակա կազմակերպությունների աշխատակիցների, 1-ը՝ քաղաքացիների վերաբերյալ։
Դրանք պարունակել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական անփութության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներ։
Արփինե Սարգսյանը կադրային ջարդ է սկսել ՆԳՆ–ում. ովքե՞ր են ազատվել աշխատանքից
Եղել են նաև վստահված գույքի հափշտակության, խարդախության, գողության, շորթման, փաստաթղթեր հափշտակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու կամ իրացնելու, հրազենի, զենքի, ռազմամթերքի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս չարաշահումների, պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներ։
Լրահոս
0