00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:28
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայում լուծարվել են անվտանգության բոլոր գերատեսչությունները, նոր նախագահ է նշանակվել

© AP Photo / Omar AlbamԱհմեդ ալ-Շարաա
Ահմեդ ալ-Շարաա - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2025
Բաժանորդագրվել
Սիրիայի նոր իշխանությունները որոշել են չեղարկել 2012 թվականին ընդունված Սահմանադրության գործողությունը:
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հռչակվել է Սիրիայի նախագահ՝ երկրում անցումային շրջանի ընթացքում: Այս մասին, ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, հայտարարել է ռազմական գործողությունների հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աբդ ալ Ղանին։
«Մենք հայտարարում ենք Ահմադ ալ-Շարաային անցումային շրջանում երկրի նախագահ նշանակելու մասին։ Նա կկատարի Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պարտականությունները և կներկայացնի այն միջազգային միջոցառումների ժամանակ»,-ասվում է ալ Ղանիի հայտարարության մեջ։
Բացի այդ, որոշում է կայացվել բոլոր ուժային գերատեսչությունները լուծարելու և նոր ուժային կառույց ձևավորելու մասին։
Հալեպում լուրջ դժվարություններ կան, մարդիկ խնայողություններով են ապրում. Պողիկյան
«Մենք հայտարարում ենք տապալված ռեժիմի բանակը ցրելու և սիրիական բանակը ազգային հիմունքներով վերականգնելու մասին։ Հայտարարում ենք տապալված ռեժիմի կողմից ստեղծված անվտանգության բոլոր ծառայությունների լուծարման մասին՝ բոլոր ստորաբաժանումներով և անվանումներով, և նրա կողմից ստեղծված բոլոր զինված կազմավորումների լուծարման մասին։ Հայտարարում ենք անվտանգության նոր ծառայության ձևավորման մասին»,- նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ, Սիրիայի նոր իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել 2012 թվականին ընդունված Սահմանադրության գործողությունը՝ իր բոլոր փոփոխություններով։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Լրահոս
0