https://arm.sputniknews.ru/20250129/hhum-zbvosashrjiknerin-teghapvokhvogh-avtvobusneri-hamar-nvor-pahanj-kgvortsi-85240851.html
ՀՀ–ում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսների համար նոր պահանջ կգործի
ՀՀ–ում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսների համար նոր պահանջ կգործի
Sputnik Արմենիա
Զբոսաշրջության կոմիտեն շարունակում է խստացնել զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոններն ու պահանջները։ 29.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-29T15:09+0400
2025-01-29T15:09+0400
2025-01-29T15:11+0400
հայաստան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
ավտոբուս
լուսինե գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/01/27767747_0:125:1600:1025_1920x0_80_0_0_337068dfc48b0642b3b61e5f81add4ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանում զբոսաշրջային ծառայություններ մատուցող ավտոբուսները գործունեություն իրականացնելու համար պարտավորված կլինեն հատուկ հավաստագիր ստանալ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը` նշելով, որ սա արվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների ու պահանջների խստացման շրջանակում։Խստացված կանոններ կգործեն նաև զբոսավարների համար։ Նրանք մինչև հավաստագիր ստանալը պարտավորված կլինեն անցնել դասընթացներ, այնուհետև հանձնել գրավոր քննություններ` հայոց լեզու, հայոց պատմություն և կրոնի պատմություն առարկաններից։ Ինչից հետո էլ կլինի բանավոր քննություն հատուկ ստեղծված հանձնաժողովի առաջ։Գևորգյանը հիշեցրեց, որ ոլորտի թվայնացման շրջանակում կստեղծվեն էլեկտրոնային զբոսաշրջային գրանցամատյաններ, որոնցում կգրանցվեն զբոսաշրջային օպերատորները, գործակալները, տրանսպորտը, գիդերը, և ոլորտն ավելի վերահսկելի կդառնա։Նոր փոփոխություններով նախատեսվում է նաև պարտադիր դարձնել կայք ունենալը, որպեսզի անբարեխիղճ տնտեսվարողը սոցիալական ցանցում մեկ էջ բացելով չկարողանա ծառայություններ մատուցել։Ըստ Գևորգյանի` Հայաստանում խնդիր է նաև զբոսաշրջիկների ու ծառայություն մատուցողների միջև պայմանագիր չկնքելու վատ պրակտիկան։ Սա նույնպես շուտով կկարգավորվի օրենքով։ Զբոսաշրջային ծառայություն մատուցողը պարտավոր կլինի ունենալ ապահովագրություն, որպեսզի զբոսաշրջիկը ֆորսմաժորային իրավիճակներում երաշխիքներ ունենա։Ճամփորդական ուղեցույց–կայք է գործարկվել. ինչպե՞ս այն կօգնի Հայաստանի զբոսաշրջությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/01/27767747_35:0:1566:1148_1920x0_80_0_0_b7a4107435a964d456faf3523dd78933.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ավտոբուս, լուսինե գևորգյան
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ավտոբուս, լուսինե գևորգյան
ՀՀ–ում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսների համար նոր պահանջ կգործի
15:09 29.01.2025 (Թարմացված է: 15:11 29.01.2025) Զբոսաշրջության կոմիտեն շարունակում է խստացնել զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոններն ու պահանջները։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանում զբոսաշրջային ծառայություններ մատուցող ավտոբուսները գործունեություն իրականացնելու համար պարտավորված կլինեն հատուկ հավաստագիր ստանալ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը` նշելով, որ սա արվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների ու պահանջների խստացման շրջանակում։
Խստացված կանոններ կգործեն նաև զբոսավարների համար։ Նրանք մինչև հավաստագիր ստանալը պարտավորված կլինեն անցնել դասընթացներ, այնուհետև հանձնել գրավոր քննություններ` հայոց լեզու, հայոց պատմություն և կրոնի պատմություն առարկաններից։ Ինչից հետո էլ կլինի բանավոր քննություն հատուկ ստեղծված հանձնաժողովի առաջ։
Գևորգյանը հիշեցրեց, որ ոլորտի թվայնացման շրջանակում կստեղծվեն էլեկտրոնային զբոսաշրջային գրանցամատյաններ, որոնցում կգրանցվեն զբոսաշրջային օպերատորները, գործակալները, տրանսպորտը, գիդերը, և ոլորտն ավելի վերահսկելի կդառնա։
«Այն սուբյեկտները, որոնք գրանցված կլինեն այս հարթակում, կունենան պետության համապատասխան հավաստագիր, այսպես ասած «նույնականացում» կանցնեն, ու նրանց ծառայություններից օգտվողներն արդեն կիմանան, որ ստուգված ծառայությունից են օգտվում։ Բայց սա պետք չէ խառնել լիցենզավորման հետ, քանի որ կոմիտեն լիցենզավորող մարմին չէ»,– ասաց Լուսինե Գևորգյանը։
Նոր փոփոխություններով նախատեսվում է նաև պարտադիր դարձնել կայք ունենալը, որպեսզի անբարեխիղճ տնտեսվարողը սոցիալական ցանցում մեկ էջ բացելով չկարողանա ծառայություններ մատուցել։
Ըստ Գևորգյանի`
Հայաստանում խնդիր է նաև զբոսաշրջիկների ու ծառայություն մատուցողների միջև պայմանագիր չկնքելու վատ պրակտիկան։ Սա նույնպես շուտով կկարգավորվի օրենքով։ Զբոսաշրջային ծառայություն մատուցողը պարտավոր կլինի ունենալ ապահովագրություն, որպեսզի զբոսաշրջիկը ֆորսմաժորային իրավիճակներում երաշխիքներ ունենա։