https://arm.sputniknews.ru/20250129/hhic-rd-bernapvokhadrumnery-2024in-nvazel-en-isk-belarusi-ughghutjamb-atshel-atisu-85235849.html
ՀՀ–ից ՌԴ բեռնափոխադրումները 2024–ին նվազել են, իսկ Բելառուսի ուղղությամբ՝ աճել. ATI.SU
ՀՀ–ից ՌԴ բեռնափոխադրումները 2024–ին նվազել են, իսկ Բելառուսի ուղղությամբ՝ աճել. ATI.SU
Sputnik Արմենիա
Նկատելիորեն նվազել է փոխադրումների պահանջարկը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ։ 29.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-29T14:15+0400
2025-01-29T14:15+0400
2025-01-29T14:30+0400
հայաստան
ռուսաստան
բեռնափոխադրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24064240_0:85:1600:985_1920x0_80_0_0_27c2cef42289fb6fbe4137a2f3fe7ee5.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների հայտերի թիվը 2024 թվականին նվազել է 30%-ով, իսկ Բելառուսի ուղղությամբ` զգալի աճել (+73%)։ Այս տվյալները հրապարակել է միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսան»՝ հիմնվելով սեփական վերլուծության վրա։2024 թվականի վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում կրճատվել է միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկը` նվազել է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ակտիվությունը։ՌԴ–ի ուղղությամբ պահանջարկը նվազել է գրեթե մեկ երրորդով, այն դեպքում, որ Ռուսաստանին է բաժին ընկնում ՀՀ–ից իրականացվող փոխադրումների մեծ մասը։ ՌԴ–ի ուղղությամբ ավտոմոբիլային բեռնափոխադրումների գները նվազել են 12%-ով։Նկատելիորեն նվազել է փոխադրումների պահանջարկը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան)։ Փոխարենը որոշակի ակտիվություն է նկատվել Եվրամիության երկրների ուղղությամբ (Ֆրանսիա, Նիդեռլանդներ):Միաժամանակ «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, և ավտոմոբիլային միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազումը արտաքին առևտրի ակտիվության անկման ցուցանիշ չէ։ Սա ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները սկսել են օգտվել տրանսպորտի այլ տեսակներից։«Հայաստանի արտաքին առևտրի ծավալը 2024 թվականին աճել է 1,5 անգամ։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային 12 մլրդ դոլարի, ինչը 70% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ավտոմոբիլային տրանսպորտի միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսի անցակետով։ Այդ «նեղ վզիկը» խանգարում է միջազգային բեռնափոխադրումների զարգացմանը։ Այնտեղ հաճախ են խցանումներ առաջանում, և բեռնատարները մի քանի օր արգելափակված են մնում նաև վատ եղանակի պատճառով։ Իսկ քանի որ արտահանման զգալի մասը միրգ–բանջարեղեն է և սննդամթերք, մատակարարները փորձում են խուսափել հերթերից ու բեռը փչացնելու ռիսկերից», - նշում է Մկրտչյանը։«ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» տվյալներով` ներմուծման մասով թվերը համեմատաբար քիչ են նվազել։ Տարվա ընթացքում այլ երկրներից Հայաստան բեռների առաքման հայտերի թիվը նվազել է 8%-ով, իսկ գները խորհրդանշական անկում են գրանցել՝ 1%:Ռուսաստանից բեռների առաքման պահանջարկը նվազել է 8%-ով, ներմուծման նվազում է նկատվել նաև բելառուսական և վրացական ուղղություններով։ Փոխարենը Ղազախստանից ապրանքների ներկրման հայտերի թիվը գրեթե կրկնակի աճել է։«ATI.SU»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանի լոգիստիկ ոլորտի զարգացմանը խանգարում է կադրերի պակասը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24064240_88:0:1512:1068_1920x0_80_0_0_7fd34f6d4cb451211d4c8372d8a861b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, բեռնափոխադրում
հայաստան, ռուսաստան, բեռնափոխադրում
ՀՀ–ից ՌԴ բեռնափոխադրումները 2024–ին նվազել են, իսկ Բելառուսի ուղղությամբ՝ աճել. ATI.SU
14:15 29.01.2025 (Թարմացված է: 14:30 29.01.2025) Նկատելիորեն նվազել է փոխադրումների պահանջարկը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների հայտերի թիվը 2024 թվականին նվազել է 30%-ով, իսկ Բելառուսի ուղղությամբ` զգալի աճել (+73%)։ Այս տվյալները հրապարակել է միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսան»՝ հիմնվելով սեփական վերլուծության վրա։
2024 թվականի վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում կրճատվել է միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկը` նվազել է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ակտիվությունը։
Հայաստանից այլ երկրներ փոխադրումների հայտերը, որոնք ներկայացված են «ATI.SU բեռնափոխադրումների բորսայում», 2023 թվականի համեմատ նվազել են 22%-ով, իսկ գները՝ միջինը 7%-ով։
ՌԴ–ի ուղղությամբ պահանջարկը նվազել է գրեթե մեկ երրորդով, այն դեպքում, որ Ռուսաստանին է բաժին ընկնում ՀՀ–ից իրականացվող փոխադրումների մեծ մասը։ ՌԴ–ի ուղղությամբ ավտոմոբիլային բեռնափոխադրումների գները նվազել են 12%-ով։
Նկատելիորեն նվազել է փոխադրումների պահանջարկը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան)։ Փոխարենը որոշակի ակտիվություն է նկատվել Եվրամիության երկրների ուղղությամբ (Ֆրանսիա, Նիդեռլանդներ):
Միաժամանակ «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ
Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, և ավտոմոբիլային միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազումը արտաքին առևտրի ակտիվության անկման ցուցանիշ չէ։ Սա ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները սկսել են օգտվել տրանսպորտի այլ տեսակներից։
«Հայաստանի արտաքին առևտրի ծավալը 2024 թվականին աճել է 1,5 անգամ։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային 12 մլրդ դոլարի, ինչը 70% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ավտոմոբիլային տրանսպորտի միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսի անցակետով։ Այդ «նեղ վզիկը» խանգարում է միջազգային բեռնափոխադրումների զարգացմանը։ Այնտեղ հաճախ են խցանումներ առաջանում, և բեռնատարները մի քանի օր արգելափակված են մնում նաև վատ եղանակի պատճառով։ Իսկ քանի որ արտահանման զգալի մասը միրգ–բանջարեղեն է և սննդամթերք, մատակարարները փորձում են խուսափել հերթերից ու բեռը փչացնելու ռիսկերից», - նշում է Մկրտչյանը։
«ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» տվյալներով` ներմուծման մասով թվերը համեմատաբար քիչ են նվազել։ Տարվա ընթացքում այլ երկրներից Հայաստան բեռների առաքման հայտերի թիվը նվազել է 8%-ով, իսկ գները խորհրդանշական անկում են գրանցել՝ 1%:
Ռուսաստանից բեռների առաքման պահանջարկը նվազել է 8%-ով, ներմուծման նվազում է նկատվել նաև բելառուսական և վրացական ուղղություններով։ Փոխարենը Ղազախստանից ապրանքների ներկրման հայտերի թիվը գրեթե կրկնակի աճել է։
«ATI.SU»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանի լոգիստիկ ոլորտի զարգացմանը խանգարում է կադրերի պակասը։