00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
18:50
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
18:19
41 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՊՆ-ին առնչվող մի շարք քրեական գործեր են քննվում Հակակոռուպցիոն կոմիտեում. «Հրապարակ»

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2025
ՀՀ ՊՆ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անորակ շինարարության մասին լուրերը, ըստ օրաթերթի, հասել են Նիկոլ Փաշինյանին և առնվազն երկու կառույց՝ հակակոռուպցիոն կոմիտեն և ԱԱԾ-ն այժմ ինտենսիվ ստուգումներ են իրականացնում ՊՆ–ում։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ պաշտպանության նախարարությանն առնչվող մի շարք քրեական գործեր են քննվում։ Այս մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Քրեական գործերից մեկը վերաբերում է 10 ձնագնացների ձեռքբերմանը։ Ըստ օրաթերթի` ՊՆ-ն եվրոպական արտադրության ձնագնացներ է գնել շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ գնով։ Մինչդեռ նույն ձնագնացներից, բայց անհամեմատ ավելի ցածր գնով և ընդամենը 2 հատ ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Նշվում է, որ ձնագնացների ձեռքբերման հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել դեռ 2024 թվականին։
Քրեական վարույթներից մյուսն առնչվում է պաշտպանության նախարարության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացում տեղի գտած թերացումներին։ Այս գործով 7 մեղադրյալ կա, որոնց մեծ մասը կալանքի տակ են։
«Մեծ չարաշահումներ են եղել` կապված բետոնապատման աշխատանքների հետ։ Շրջանառվում է ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանի անունը, որը սերտորեն աշխատել է կապիտալ շինարարության վարչության նախկին պետի՝ Վահագն Ստեփանյանի հետ։ Ստեփանյանը համակարգում նախարար Պապիկյանի մարդկանցից էր համարվում, վերջերս ազատվել է աշխատանքից»,– գրում է թերթը։
Թերթի աղբյուրները նաև տեղեկացնում են, որ նմանատիպ միջադեպ եղել է նաև Երկրորդ բանակային կորպուսի հատվածում։ Երկրորդ բանակայինի հրամանատար Գարեգին Պողոսյանը հրաժարվել է անորակ շինարարություն ընդունել, սակայն միջադեպը հետագայում հարթվել է։
Անորակ շինարարության մասին լուրերը, ըստ օրաթերթի, հասել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առնվազն երկու կառույց՝ հակակոռուպցիոն կոմիտեն և ԱԱԾ-ն այժմ ինտենսիվ ստուգումներ են իրականացնում ՊՆ–ում, սակայն մեծ խախտումներ չեն գտնում, քանի որ թե՛ մատակարարները, թե՛ պատվիրատուն շատ «գրագետ» են աշխատել։
Լրահոս
0