https://arm.sputniknews.ru/20250129/em-andamakcutjuny-hhi-hamar-kpaki-eatm-shukan-erevanum-da-giten-overchuk-85243546.html
ԵՄ անդամակցությունը ՀՀ–ի համար կփակի ԵԱՏՄ շուկան, Երևանում դա գիտեն. Օվերչուկ
ԵՄ անդամակցությունը ՀՀ–ի համար կփակի ԵԱՏՄ շուկան, Երևանում դա գիտեն. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա հունվարի 31-ին Ալմաթիում: 29.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-29T16:36+0400
2025-01-29T16:36+0400
2025-01-29T16:37+0400
հայաստան
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76416267_0:0:1280:721_1920x0_80_0_0_2953f57f92f98e8cd3b7cbb377246796.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությունը չի քննարկվի Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 31-ին Ալմաթիում։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, եվրասիական շուկայի գործունեությունը, մակրոտնտեսական իրավիճակը և համատեղ նախագծերի առաջմղմանը վերաբերող հարցեր:Հարցին, թե արդյոք կդիտարկվի Հայաստանի` ԵՄ-ին ինտեգրվելու ձգտումը, Օվերչուկն ասել է, որ օրակարգն արդեն հաստատվել է, և այդ հարցը չի բարձրացվի։Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանն ակտիվ դեր է խաղում և իրեն կառուցողական է պահում։Միաժամանակ Օվերչուկն ասել է, թե ինչ կլինի, եթե ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսվի։«Հետևությունն ակնհայտ է։ Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում։ Հակառակ դեպքում կտուժեն ԵԱՏՄ–ի մեր արտադրողները... Սա ակնհայտ է, ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագնի վերադարձի... Այստեղ ոչ ոք պատրանքներ չպետք է ունենա», - նշել է Օվերչուկը։Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։«Թե ինչ կլինի հետո, կհասկանանք». Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76416267_115:0:1252:853_1920x0_80_0_0_8118bbc5720bffb9f076e6123aabea95.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ
ԵՄ անդամակցությունը ՀՀ–ի համար կփակի ԵԱՏՄ շուկան, Երևանում դա գիտեն. Օվերչուկ
16:36 29.01.2025 (Թարմացված է: 16:37 29.01.2025) Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա հունվարի 31-ին Ալմաթիում:
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությունը չի քննարկվի Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 31-ին Ալմաթիում։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, եվրասիական շուկայի գործունեությունը, մակրոտնտեսական իրավիճակը և համատեղ նախագծերի առաջմղմանը վերաբերող հարցեր:
Հարցին, թե արդյոք կդիտարկվի Հայաստանի` ԵՄ-ին ինտեգրվելու ձգտումը, Օվերչուկն ասել է, որ օրակարգն արդեն հաստատվել է, և այդ հարցը չի բարձրացվի։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանն ակտիվ դեր է խաղում և իրեն կառուցողական է պահում։
«Ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանը ԵԱՏՄ-ի հիմնական շահառուն է։ Նախորդ տարվա առևտուրը կազմում է 12 մլրդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ–ԵՄ առևտրի ծավալը։ Ընդ որում` ԵԱՏՄ երկրների հետ առևտուրն աճում է, ԵՄ-ի հետ՝ նվազում, ինչը լավագույնս բնութագրում է տնտեսության իրական վիճակը», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Միաժամանակ Օվերչուկն ասել է, թե ինչ կլինի, եթե ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսվի։
«Հետևությունն ակնհայտ է։ Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում։ Հակառակ դեպքում կտուժեն ԵԱՏՄ–ի մեր արտադրողները... Սա ակնհայտ է, ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագնի վերադարձի... Այստեղ ոչ ոք պատրանքներ չպետք է ունենա», - նշել է Օվերչուկը։
Հիշեցնենք` հունվարի 9-ին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։