00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:25
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անալոգային տիեզերագնացները ԱԲ-ի միջոցով ստեղծված «հայկական» սնունդ կստանան

© SputnikՀայկ Ասլանյանն ու Հովհաննես Ավագյանը
Հայկ Ասլանյանն ու Հովհաննես Ավագյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2025
Հայկ Ասլանյանն ու Հովհաննես Ավագյանը
Բաժանորդագրվել
Սննդաբանը տեղեկացրեց, որ իրենց աշխատանքային խմբի նորամուծությունը հավանության է արժանացել ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից` որպես բարձր տեխնոլոգիական պրոդուկտ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Անալոգային տիեզերագնացների համար սննդակարգը մշակելիս հայ մասնագետները ոչ միայն անհատական տվյալների վրա են հիմնվել, այլև դիմել են արհեստական բանականության օգնությանը։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց AMADEE-24 հայաստանյան առաքելության անալոգային տիեզերագնացների սննդաբան, մարզումների պատասխանատու Հովհաննես Ավագյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թ. 3 շաբաթ Արարատի մարզի Արմաշ գյուղը վերածվել էր Մարս մոլորակի հետազոտությունների կենտրոնի։ Այստեղ անալոգային տիեզերագնացները 15 անցկացրել են փորձեր, զբաղվել ապարների հավաքմամբ, աճեցրել «միկրոկանաչներ»։ Չնայած չի նախատեսվում, որ այս խումբը դուրս կգա տիեզերք, Երկրի վրա նրա հետազոտության արդյունքները զգալի ներդրում կունենան ապագա տիեզերական արշավախմբերում:
Ավագյանը նշեց, որ փորձում են ինչ–որ նորություն մտցնել սննդակարգերի ճիշտ մշակման ու անհատականացման համար։
«Բացի այն, որ նախկին փորձն ենք կիրառում, նաև սեփական ձեռագիրն ենք ներմուծել` մարդկային գործոնը հասցնելով նվազագույնի։ Այսինքն, սխալվելու գործոնը փորձել ենք մինիմալիզացնել և տիեզերագնացների համար ստանալ գերճշգրիտ սնունդ»,– ասաց նա։
Այդպիսի հատուկ սննդից Ավագյանն առանձնացրեց սննդային բատոնները, հատուկ գելերը, որոնք 8 ժամով հագեցնում են քաղցը, արհեստական միսը, որ ստացվել է սնկերից։ Ավագյանի խոսքով` այն հնարավոր է նաև տնային պայմաններում կամ տիեզերակայանում աճեցնել, որի շնորհիվ ստացվում են բավականաչափ սպիտակուցներ, ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին նորմալ գործունեությունն ապահովելու համար։
© SputnikՀովհաննես Ավագյան
Ответственный за подготовку аналоговых космонавтов AMADEE24 Armenia, диетолог Ованнес Авакян на пресс-конференции (29 января 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2025
Հովհաննես Ավագյան
Նա տեղեկացրեց, որ իրենց աշխատանքային խմբի այս նորամուծությունը ոչ միայն հավանության է արժանացել տարբեր երկրներում, այլ նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ճանաչվել է որպես բարձր տեխնոլոգիական պրոդուկտ։
«Մեր այս նոր սննդակարգը 3 տարի է` փորձաշրջան է անցնում։ Հենց հիմա փորձարարական, գիտական աշխատանք ենք իրականացնում Կոլումբիայի ՊՆ օդաչուների հետ և նրանց համար մեր բատոններով փորձում ենք կազմել անհատական սննդակարգ։ Այսինքն, մեր ձեռքի աշխատանքով ու արհեստական բանականության համադրությամբ փորձում ենք հասկանալ` որքանո՞վ է ճիշտ կատարվել աշխատանքը ու որքանո՞վ ենք ճիշտ որոշել սննդային բատոնների գրամները»,– ընդգծեց սննդաբանը։
© SputnikՀայկ Ասլանյան
Руководитель AMADEE24 Mars Analog Scientific Mission Armenia, основатель Армянского космического форума Айк Асланян на пресс-конференции (29 января 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2025
Հայկ Ասլանյան
Ինչ վերաբերում է անցած տարի անցկացված ծրագրի գիտական արդյունքին, ապա AMADEE-24 հայաստանյան առաքելության ղեկավար, Հայկական տիեզերական ֆորումի հիմնադիր Հայկ Ասլանյանը նշեց, որ ուսումնասիրվել են գիտական փոփոխությունները, քրոմոսոմների նվազումը արտաքին միջավայրի ազդեցության պայմաններում։
«Արդյունքում մենք հասկանում ենք, որ տիեզերքում մարդու գենի, քրոմոսոմների մասով կարող են որոշակի փոփոխություններ լինել, որը կարող է տեղի ունենալ Մարսի կամ Լուսնի վրա։ Գիտական ֆորումներից մեկի ժամանակ երկվորյակներ եղբայրների օրինակով ներկայացվեց հետևյալը. եղբայրներից մեկը Երկրի վրա է գտնվել, մյուսը` տիեզերքում։ Երկիր վերադառնալուց հետո ակնհայտ է եղել, որ կան էական տարբերություններ նրանց գենային փոփոխության մեջ` մեկը երիտասարդ է մնացել, մյուսը` շուտ է ծերացել»,– պատմեց Ասլանյանը։
Նրա խոսքով` նման գիտափորձեր վաղուց են արվում, ու կանխատեսումները շատ կարևոր են, որոնք իրենց ներդրումը կունենան արդեն իսկ իրական առաքելությունների ժամանակ խնդիրները կանխարգելելու համար։
Լրահոս
0