00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024–ի նոյեմբերին ՀՀ կատարված դրամական փոխանցումները զգալի նվազել են. Համաշխարհային բանկ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցБанк. Биржа. Фонд. Курс валют. Процент
Банк. Биржа. Фонд. Курс валют. Процент - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2025
Բաժանորդագրվել
2024 թվականի նոյեմբերին նվազել է արտաքին առևտրի ցուցանիշը և’ ներմուծման, և’ արտահանման մասով։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2024 թվականի նոյեմբերին 2023 թվականի նոյեմբերի համեմատ նվազել են 21,7 %-ով: Հայաստանի վերաբերյալ իր ամենամսյա մակրոտնտեսական զեկույցում այս մասին նշել է Համաշխարհային բանկը։
Նվազել են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից փոխանցումները։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդհանուր ներհոսքը Հայաստան կազմել է 177,9 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 447 մլն դոլար), ընդ որում` ոչ առևտրային փոխանցումները կազմել են 31,1 մլրդ դրամ (78 մլն դոլար)։
ՀՀ–ից ՌԴ բեռնափոխադրումները 2024–ին նվազել են, իսկ Բելառուսի ուղղությամբ՝ աճել. ATI.SU
Ինչպես ավելի վաղ նշվել էր, գնաճը դեկտեմբերին կազմել է 1,5 %։ Սա 2023 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է (մինչև 2023 թվականի սկիզբը «ռելոկանտների էֆեկտով» պայմանավորված՝ արձանագրվել էր կտրուկ գնաճ, բայց 2023 թվականի գարնանից սկսեց կտրուկ նվազել, և մոտ մեկուկես տարի գրեթե միշտ 1%-ից ցածր էր կամ նույնիսկ բացասական)։
Արտաքին առևտուրը հունվար-նոյեմբերին (առկա վերջին տվյալները) աճել է, արտահանումը՝ 74%-ով՝ մինչև 12,3 մլրդ դոլար, ներմուծումը՝ 41%-ով՝ մինչև 15,9 մլրդ դոլար։ Սակայն մեկ ամսվա կտրվածքով (2024 թվականի նոյեմբերին 2023 թվականի նոյեմբերի համեմատ) արտաքին առևտուրը նվազել է, ներմուծումը՝ 35%-ով, արտահանումը՝ 21,4%-ով` կազմելով համապատասխանաբար 752 մլն դոլար և 1 մլրդ 166 մլն դոլար։
Դա հիմնականում պայմանավորված է թանկարժեք մետաղների և քարերի, ինչպես նաև մեքենաների վաճառքի ծավալների անկմամբ։ Ավտոմեքենաների վերավաճառքը կրճատվեց, երբ 2023 թվականի կեսերին Վրաստանը մեքենաները ՌԴ վերարտահանելու արգելք սահմանեց։ Այդուհանդերձ, վերարտահանման ծավալները Հայաստանում շարունակում են մի քանի անգամ ավելի բարձր մնալ, քան մինչև 2022 թվականը։
Չհաշված մեքենաների, թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանումը՝ արտահանումն աճել է 32%-ով։
Բյուջեի պակասուրդը կրճատվել է` հոկտեմբերի 138,5 մլրդ դրամից (348 մլն դոլար) նոյեմբերին հասնելով 20,7 մլրդ դրամի (52 մլն դոլար)։
ՀՀ խոշոր հարկատուները. տնտեսագետը վերլուծել է տասնյակը և խոսել պատճառների մասին
Լրահոս
0