00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:40
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Ուկրաինայում հակամարտությունը կարող է 2 ամսից ավարտվել»․ Պուտինը խոսել է բանակցելու մասին

© Sputnik / Рамиль СитдиковՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2025
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Արևմուտքն է Կիևին համոզել շարունակել պատերազմը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ուկրաինայում հակամարտությունը կարող է 1,5 -2 ամսից ավարտվել, եթե ավարտվեն հովանավորչական փողերն ու փամփուշտները։ Այսօր «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հայտարարել է, որ Արևմուտքն է համոզել Կիևին շարունակել պատերազմը. Ուկրաինայի ինքնիշխանությունը գրեթե զրոյական է։
«Ինչպես հայտնի է, այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եկել էր, հավանաբար ամերիկյան նախկին վարչակազմի դրդմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, և համոզեցին ուկրաինացիներին շարունակել պատերազմը։ Ըստ էության` դա ոչ ոք չի էլ թաքցնում, և հենց իրենք՝ ուկրաինացի բավականին բարձրաստիճան պաշտոնյաներն ուղղակիորեն հրապարակավ ասացին այդ մասին։ Եվ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունն էլ դա չի թաքցնում, նույնպես բացահայտ խոսում է այդ մասին։ Նրանք հրաժարվեցին այդ համաձայնագրից և որոշեցին շարունակել պատերազմը»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է՝ Ուկրաինայի հետ բանակցությունները սկսվել են հատուկ ռազմական գործողության սկզբից, Մոսկվան Կիևին առաջարկել է հեռանալ ԼԺՀ-ից և ԴԺՀ-ից, և այդ ժամանակ մարտական գործողություններ չէին լինի:
Պուտինը հայտնել է, որ պատրաստ է առանձնացնել այն մարդկանց, ովքեր կբանակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, եթե նա ցանկանում է մասնակցել բաակցություններին։ Միաժամանակ ՌԴ նախագահը շեշտել է՝ բանակցել կարելի է ցանկացածի հետ, միայն թե իր ոչ լեգիտիմ լինելու պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու:
Ուկրաինական հակամարտության ավարտի համար ներկայում նախադրյալներ չկան. Պեսկով
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև փաստաթղթերի ստորագրման հարցում ոչ մի սխալ չի կարող լինել, ամեն ինչ պետք է հղկվի:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ հնարավոր բանակցությունների ժամանակ պաշտպանելու է սեփական երկրի շահերը։
«Սա շատ լուրջ հարց է, որը պետք է երաշխավորի և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի անվտանգությունը լուրջ, երկարատև, պատմական հեռանկարով․.. Մենք, բնականաբար, կհասնենք նրան, ինչը մեզ պետք է, ինչը համապատասխանում է մեր շահերին»,- ասել է Պուտինը։
Ըստ նրա՝ եթե Ուկրաինան փոխզիջումային լուծումներ գտնելու ցանկություն ունի, յուրաքանչյուրը կարող է բանակցել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0