00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Սամվել Հովհաննիսյան
Մետրոյի անվտանգությունը պետք է հասցվի առավելագույնի.Հովհաննիսյան
09:10
13 ր
Դավիթ Մարգարյան
Որոշում կայացնողները չեն գիտակցում իրենց որոշման ծանրությունն ու պատասխանատվությունը.Մարգարյան
09:24
5 ր
Նվեր Դավթյան
Իրանի հետ ճիշտ ու կառուցողական քաղաքականության դեպքում Հայաստանը կնվազեցնի իր ռիսկերը բոլոր ոլորտներում.Դավթյան
09:30
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական պատվեր. Մանուկյանը՝ Ցեղասպանության հարցի վերաբերյալ Փաշինյանի կասկածների մասին

© SputnikՍուրեն Մանուկյան
Սուրեն Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2025
Բաժանորդագրվել
Պատմաբանն այն տպավորությունն ունի, որ Փաշինյանն ուղղակի լսել է Ցեղասպանության մասին, սակայն այդ մասին ոչինչ չի կարդացել։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առաջին հերթին վիրավորում են աշխարհահռչակ այն գիտնականներին, որոնք տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են հարցը և տվել սպառիչ պատասխաններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ցեղասպանագետ պատմաբան Սուրեն Մանուկյանը։
Ավելի վաղ Դավոսում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
Հրամայական է Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը. Մայր աթոռն արձագանքել է Փաշինյանին
«Տարբեր երկրների գիտնականեր, տարբեր արխիվների փաստերը համադրելով, ուսումնասիրել, նկարագրել են այդ օրերի իրադարձությունները և վերիջին հաշվով ցույց են տվել` ինչ է եղել ու ինչպես է եղել։ Փաշինյանը ոչ թե հերքում է Ցեղասպանության փաստը, այլ որոշակիորեն այն կասկածի տակ է դնում, երբ ուզում է հասկանալ Ցեղասպանության հանգամանքները։ Այսինքն` նա չի ընդունում, որ դա հաստատված, բացահայտ ճշմարտություն է, մինչդեռ այն ոչ միայն մեզ` հայերիս, այլև համաշխարհային հաստատված ճշմարտություն է։ Դրա վկայությունն են ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչած մոտ 40 երկրները, այլև գիտական համայնքի գործունեության արդյունքը, հարյուրավոր գիտական աշխատությունները»,– ընդգծեց Մանուկյանը։
Նա այն տպավորությունն ունի, որ Փաշինյանն ուղղակի լսել է Ցեղասպանության մասին, սակայն չի խորացել, ոչինչ չի կարդացել այդ թեմայի մասին, այլ ուղղակի մակերեսային գիտելիքներով` մի հոդվածի կամ ինչ–որ մեկի ասածի հիման վրա կառուցել մի ինչ–որ տեսություն։
«Ի՞նչ են առաջարկում` մի կողմ դնել տասնյակների ուսումնասիրություներն ու գիտնականների տասնամյակների աշխատանքը և ՔՊ նիստում քննարկե՞լ այդ հարցը։ Ճշմարտությունը պետք է գտնել ՔՊ նիստո՞ւմ, այլ ոչ թե գիտնականների աշխատություններո՞ւմ։ Ես դա չեմ հասկանում։ Կամ` ասում է` թող այդ հարցը հանրությունը քննարկի։ Դա նույնն է, որ ասենք` եկեք ֆիզիկայի օրենքները հանրությունը քննարկի, կամ օրինակ` Էյնշտեյնի հավանականության տեսությունը արդյոք ճիշտ է, եկեք մի հատ հանրային քննարկման ու դիսկուրսի դնենք։ Սրանով նրանք անում են այն, ինչ միշտ են անում` նսեմացնում են հասարակագիտությունը. մի գիտություն, որն ունի իր կանոնները, տերմինաբանությունը, մշակման մեթոդաբանությունը»,– նշեց պատմաբանը։
Ըստ նրա` երբ արված ահռելի աշխատանքն այս կերպ կասկածի տակ է դրվում և առաջարկվում է նորից այն դնել քննարկման, դա այլ բան, քան քաղաքական պատվեր, հնարավոր չէ ընկալել։
Թե ինչու Դավոսում, և ինչու հիմա Փաշինյանը նորից որոշեց խոսել Ցեղասպանության մասին, Մանուկյանի համար դժվար է բացատրել։
«Ես կդժվարանամ մտնել Նիկոլ Փաշինյանի տրամաբանության մեջ։ Այդ թեման բարձրացնելու իմաստ էլ չկար, մանավանդ շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների մեջ հիմնականում մեծահարուստներ ու գործարարներ էին։ Ինձ ավելի շատ մտահոգում են այս թեմային անդրադառնալու` սիստեմատիկ ու համառ փորձերը, քանի որ մի անգամ կարող ես թեման բարձրացնել, հետո հասկանալ, որ սխալ էր, հիմնավոր չէր և փակել այն։ Մինչդեռ այս թեման պարբերաբար արծարծվում է. սկսվում է տարվա սկզբից, գնում մինչև ապրիլի 24, հետո մարում ու հաջորդ տարի նորից բերվում օրակարգ»,– նկատեց ցեղասպանագետը։
Ըստ նրա` սա ընդամենը մեկ դրվագ չէ, այլ հետևողական քաղաքականության է նմանվում, ու դրա հետևում որոշակի պլան կա, որ քայլ առ քայլ փորձարկում են ու փորձում իրականացնել։
Լրահոս
0