00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
17:08
1 ր
Ռոբերտ Քոչարյան
17:10
4 ր
Ռոբերտ Քոչարյան
17:14
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:18
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:20
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:22
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:24
3 ր
Ռոբերտ Քոչարյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկջոկատայիններ և ժամանակակից լուծումներ. Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ ԶՈւ զարգացման մասին

© SputnikԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2025
Անդրանիկ Քոչարյան
Բաժանորդագրվել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը նշեց, որ բանակի առաջ դրված խնդիրներն այսօր փոխվել են։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ժամանակակից բանակ ունենալու համար կարևոր է հատուկ նշանակության զորքերի ներդրումը, ինչպես նաև ժամանակակից սպառազինություն ունենալը։ Եռաբլուրում այս հայտարարությունն արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա պատասխանեց Sputnik Արմենիայի այն հարցին, թե մենք մեր ԶՈւ բարեփոխումների գործում որ ուղղությամբ ենք շարժվում` հաշվի առնելով, որ Ադրբեջանը հիմա ակտիվ զարգացնում է հատուկ նշանակության զորքերը և փոքր, շարժունակ խմբերի վրա է հիմնական շեշտադրումն անում։
«Այո՛, ժամանակակից բանակները հատուկ նշանակության տրամաբանության մեջ գործող բանակներն են` անկախ նրա մեծությունից, թվաքանակից։ Այսինքն` փոքր կառույցներ` մեծ խնդիրներ լուծելու համար։ Դա նշանակում է ունենալ ժամանակակից սպառազինություն և դա կիրառելու համար լավ գիտելիքներ ունեցող զինվորականություն։ Դա է մեր նպատակն ու քաղաքականությունը, որը մենք քայլ առ քայլ փորձում ենք դարձնել իրականություն։ Դա շատ բարդ ճանապարհ է, որ մենք հիմա անցնում ենք։ 44–օրյա պատերազմի ժամանակ մենք արձանագրեցինք, թե որտեղ ենք կանգնած եղել պատերազմից առաջ և ուր պետք է հասնենք, որ հեռու պահենք հնարավոր բոլոր պատերազմները, եթե այդպիսի ցանկություն ունենան մեր հակառակորդները»,– հայտարարեց Քոչարյանը։
Հետաքրքրվեցինք, թե ՀՀ իշխանություններն ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ–ի հետ հետագա համագործակցությունը։

«Քաղաքական իրողությունները կթելադրեն մեր քայլերը ՀԱՊԿ–ում մեր մնալ–չմնալու հարցում, դուք մի՛ անհանգստացեք»,– պատասխանեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է բանակի այսօրվա խնդիրներին ու բարեփոխումներին, ապա նրա խոսքով` 31 տարի առաջ էլ, հիմա էլ մարտահրավերները նույնն են, թշնամին էլ է նունը, սակայն բանակի առաջ դրված խնդիրներն են փոխվել։
«1994 թվականից հետո բանակը լրիվ ուրիշ վիճակի էր բերված։ Վաղվա բանակը պետք է լինի այնպիսին, որ նման խնդիրների առաջ չկանգնի, ինչպիսին եղան 44–օրյա պատերազմի ժամանակ։ Դասեր քաղելու համար ԱԺ քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը բավականին հարուստ նյութ է, որը հավաքագրվել է և կներկայացվի ԱԺ լիագումար նիստերի դահլիճում»,– հայտարարեց նա։
Քոչարյանի խոսքով` երբեք պետական բյուջեից այդքան մեծ գումարներ չեն հատկացվել ռազմական հատվածին, ու ամեն տարի այդ թվերը մեծանում են, և պետք է մտածել այդ միջոցներն ավելի արդյունավետ ծախսելու և մեր կարողություններն ավելացնելու մասին։
Լրագրողի դիտարկմանը, թե թվերը մեծանում են, բայց հողերը փոքրանում են, Քոչարյանը նախընտրեց չարձագանքել։
Փաշինյանը պետք է պատասխան տա` ուր է մեր գնած սպառազինությունը. Սեյրան Օհանյան
Լրահոս
0