00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բանակի զարգացումը պետության գերակա խնդիրներից մեկն է. Վահագն Խաչատուրյան

© SputnikՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2025
Վահագն Խաչատուրյան
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու հայրենասիրության հիմքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում է մնալ պետության գերակա խնդիրներից մեկը: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի` Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
«Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում։ Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են։ Հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու հայրենասիրության հիմքի վրա։ Այսօր մեր զինվորներն ու սպաները մեծ պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են այդ կարևոր առաքելությունը` պաշտպանելով սահմանները և ապահովելով երկրի անվտանգությունը»,– նշել է ՀՀ նախագահը։
Նա երախտագիտությամբ հիշել է այն հերոսներին, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն Հայաստանի անկախության և ազատության:
«Մենք հետևողականորեն աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Ձեր անձնվիրությունն ու արիությունն անգնահատելի են Վստահ եմ, որ միասին՝ պետության, հասարակության և զինված ուժերի համախմբված ջանքերով, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել խաղաղ ու ապահով ապագա»,– եզրափակել է Խաչատուրյանը։
Նշենք, որ վաղ առավոտյան ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ դեռ չի հղել։ Նա սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում հպանցիկ հիշեցրել է այդ մասին և հերթական անգամ անդրադարձել հայտարարագրմանը և դրա սոցիալական բաղադրիչին։
Լրահոս
0