00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան ադրբեջանական գազ է գնում և անպատժելիության զգացում սերմանում Բաքվում. Գևորգյան

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2025
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյան
Բաժանորդագրվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել մտածել ադրբեջանական ղեկավարության հետ գործարքները վերանայելու մասին՝ հիշեցնելով Ալիևի ագրեսիվ նկրտումները։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ հաճույքով ադրբեջանական գազ են գնում և Ադրբեջանում անպատժելիության զգացում սերմանում՝ դրանով իսկ խրախուսելով նրա արհամարհական պահվածքն Արևմուտքի հետ հարաբերություններում։ ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան« խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Ժամանակն է հստակ գիտակցել Իլհամ Ալիևի հետ ցանկացած խաղաղ գործընթացի պատրանքային լինելը, քանի դեռ միջազգային հանրությունը տարածաշրջանում չի զորացրել արդար և կայուն խաղաղության հիմքերը»,- հավելել է պատգամավորը։
Նա նշել է, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի համապատասխանում Իլհամ Ալիևի մոտիվացիաներին, և խոսել է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների մասին։
«Ազգայնամոլությունը և այլատյացությունը շարունակում են ադրբեջանական ավտորիտար իշխանությունների գործողությունների շարժիչ ուժը լինել նաև այսօր։ Ալիևները կարծում են, որ ադրբեջանական ազգային պետություն կառուցելու պատմական առաքելություն են իրականացնում, և իշխող դինաստիայի ստեղծումն այս գործընթացի անբաժան մասն է։ Հայաստանի հետ պաշտոնական խաղաղությունը կարող է խոչընդոտել այդ ջանքերը` վերացնելով բռնապետության ներքո ներքին մոբիլիզացիայի հիմնական գործոնը: Դինաստիային բնորոշ նկրտումներն Ալիևին և նրա թյուրք դաշնակիցներին մղում են դեպի նոր զավթողական պլաններ, ներառյալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանով, ինչպես նաև՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին հիմնական պատումը՝ որպես այդ զավթողականության հիմք»,– նշել է Գևորգյանը:
Պատգամավորի կարծիքով` ԵԽԽՎ–ն պետք է շատ հստակ գիտակցի, որ դրանք հայկական տարածքների հետագա բռնազավթման շատ կոնկրետ ռազմավարական ծրագրեր են։
Փաշինյանը հուսով է, որ միջազգային համայնքը կաջակցի խաղաղության հաստատման օրակարգին
Լրահոս
0