00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Достоевский и его "блог"
15:04
24 ր
Исторический ликбез
Достоевский как православный философ
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանության ուրացման խարանի տակ են. Հովհաննիսյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Բաժանորդագրվել
ՀՀ առաջին արտգործնախարարը նշեց` այն ժխտողականության քաղաքականությունը, որ Թուրքիան տարել է տասնամյակների ընթացքում, այսօր շարունակում է ՀՀ իշխանությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններն ընկալվում են որպես ուրացման երևույթներ։ Այսօր Եռաբլուրում այս հայտարարությունն արեց ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է հասկանալ, ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
«Իմ հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանն ու իր սերնդակիցները տվել են իրենց կյանքը, որպեսզի բոլորս՝ հայ և օտար, իմանանք ճշմարտությունը իր բոլոր երեսներով և երանգներով, պատճառներով և հետևանքներով։ Նրանք հնարավորություն բացեցին նաև պաշտոնական Անկարային և թուրք ժողովրդին, որ իրենք առերեսվեն իրենց պատմության հետ, և որ հայ մարդը՝ պաշտոնյա և քաղաքացի, ուրացողի այդ խարանի տակ չընկնի»,–ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` այն ժխտողականության, ուրացման քաղաքականությունը, որ Թուրքիան տարել է տասնամյակների ընթացքում, դա այսօր կրկնվում է իր երանգով, իր փափկությամբ, իր սահուն մուտքով:
«Սրանք ուրացման երևույթներ են, որը մենք տեսնում ենք արդեն հայ մարդու և գործող պաշտոնյայի կողմից։ Դրա համար ես դա չեմ մեկնաբանում, ցավալի է, ողբերգական է, մենք արժանի չենք ոչ մի սերունդ, ոչ մի քաղաքական կողմ, ձախ ու աջ, նախկին թե ներկա, հատկապես երիտասարդ սերունդը և ապագա կրողները, բայց մենք և հատկապես երիտասարդությունը կհաղթահարի նաև այս պահը, այդ նորարարությունը, մոդեռն, արդիական երևալու մոլուցքը, ես հոգեվերլուծություն չեմ ուզում կատարել, արդեն երրորդական, չորրորդական բաներ են դառնում»,–ասաց նա:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Բանակի բարեփոխումների համար շատ կարևոր է Արարատ–Արագած դիսկուրսը. Փաշինյան
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Լրահոս
0