00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է հայոց բանակի հզորացումը. Գարեգին Բ

© Sputnik / Andranik GhazaryanՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը  - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2025
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով` զինվորականների ծառայության ամուր հիմքը միշտ եղել և մնալու է ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել` նշելով, որ այսօր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է հայկական բանակի առավել հզորացումը։
«Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը»,– նշել է կաթողիկոսը։
Նրա խոսքով` զինվորականների ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:
ՀՀ իշխանությունը բանակի բարեփոխման գործընթացի ներքո ջախջախում է այն. Սերժ Սարգսյան
Լրահոս
0