00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Достоевский и его "блог"
15:04
24 ր
Исторический ликбез
Достоевский как православный философ
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարի համախմբվելու ենք և հեռացնելու ենք այս ապազգային իշխանությանը. Ալբերտ Բազեյան

© SputnikԱլբերտ Բազեյան
Ալբերտ Բազեյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2025
Ալբերտ Բազեյան
Բաժանորդագրվել
Ալբերտ Բազեյանն անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ նոր ուժ ստեղծելու թեմային։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կարծում է, որ այս տարի հնարավոր է լինելու հեռացնել գործող իշխանությանը։ Նա այդ մասին խոսեց Եռաբլուրում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այս տարի համախմբելու ենք մեր բոլոր առողջ, ազգային, քաղաքական ուժերին, ոտքի ենք հանելու ժողովրդին ու հեռացնելու ենք այս ապազգային իշխանությանը։ Մի իշխանություն, որ չունի ազգային արժեքներ ու պայքարում է մեր ազգային արժեքների դեմ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեր հայ ժողովրդին և գոտեպնդել զավակներ կորցրած ծնողներին, որովհետև նրա տիկինը (Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը. խմբ.) հայտարարեց, որ նրանք զոհվել են ոչնչի համար։ Ոչնչությունն իրե՛նք են։ Ովքեր զոհվել են, զոհվել են հանուն հայրենիքի»,– նշեց Բազեյանը։
Նա ընդգծեց, որ մեր ժողովրդի գլխավոր երաշխավորը Հայոց ազգային բանակն է։ Բազեյանը նաև հիշեցրեց, որ 1994 թ. կնքվեց զինադադարի համաձայնագիրը, և Արցախի հետ մեկտեղ ունեինք ավելի քան 42 հազար քառ. կմ տարածք, այսօր, ըստ Նիկոլ Փաշինյանի, ունենք ընդամենը 29 700 քառ. կմ տարածք։
«ԽՍՀՄ–ի ժամանակ Հայաստանն ուներ 29 800 քառ. կմ տարածք, այսինքն` Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել նաև 60 քառ. կմ ռազմավարական նշանակության բարձունքներ ու դիրքեր, որտեղ թուրքերը եկել, նստել են, ու մեր արևելյան բնակավայրերը գրեթե բոլորը կրակի տակ են»,– ասաց Բազեյանը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ նոր ուժ ստեղծելու թեմային` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Բազեյանը նշեց, որ ընդամենը հայտարարվել է շարժման մեկնարկի մասին։ Նրա խոսքով` ամեն ինչ սկսվել է նրանից, որ Մասիսի շրջանում գործող «Հայրենիքի նվիրյալ պահապաններ» երիտասարդական կազմակերպության տղաները «Ֆեյսբուքում» հայտարարություն են տարածել, որ շարժում են ձևավորվում, ինքն ու Արշակ Կարապետյանի «Ազգային ճակատ» կուսակցությունը միացել են այդ հայտարարությանը։
«Մենք Գյումրիում հանդիպեցինք Աջապահյանի հետ` համագործակցության առաջարկով։ Բնականաբար, մենք հարգում ենք մեր եկեղեցու սովորույթներն ու ավանույթները։ Ես անձամբ հավատացյալ չեմ, սակայն կարևորում եմ եկեղեցու դերը ազգապահպանության հարցում։ Համահայկական միասնության խորհուրդը կձևավորվի լայնածավալ համաժողովում։ Այս կառույցը ձևավորվում է որպես այլընտրանք գործող ապազգային իշխանությանը, որովհետև հանրությունը այլընտրանք չի տեսնում այսօրվա իշխանությանը»,– ասաց Ալբերտ Բազեյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հունվարի 17–ին հրապարակեց իր, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի լուսանկարները և հայտնեց նոր ուժ ստեղծելու մասին` նշելով, որ այն կկոչվի «Համահայկական միասնական խորհուրդ»։
Շիրակի թեմի առաջնորդն ավելի ուշ հայտարարեց, որ ինքը որևէ քաղաքական ուժի չի միացել։
Լրահոս
0