https://arm.sputniknews.ru/20250127/tavshja-hajastani-zhamanakagrutjuny-petutjun-karucelu-hamar-spanel-azgy-85176046.html
Թավշյա Հայաստանի ժամանակագրությունը. «պետություն կառուցելու» համար «սպանե՞լ» ազգը
Թավշյա Հայաստանի ժամանակագրությունը. «պետություն կառուցելու» համար «սպանե՞լ» ազգը
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ իրենց որոշումները պետական շահերով հիմնավորելու բոլոր փորձերը... 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T23:00+0400
2025-01-27T23:00+0400
2025-01-27T23:28+0400
թուրքիա
հայաստան
արման աբովյան
հեղինակներ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2073/84/20738475_0:0:1600:901_1920x0_80_0_0_fb1ee21f6fe75eff199de567b40f3cc7.jpg
Նախ պետք է արձանագրել, որ իբր «Հայաստանի պետականության» պահպանման հայկական համար ինքնության ոչնչացումը, ըստ էության, ներկայիս հայկական իշխանության հարվածային նարատիվն է:Արդեն էական չէ, որ հայաստանյան իշխանությունների գործողություններն ու մտադրությունները հիշեցնում են ոչ թե քաղաքական գիծ, այլ ավելի շուտ ազգային ինքնասպանություն։Եվ սա, ցավոք, արդեն կատակ չէ։Պատմական հիշողություն, Արցախ, Հայոց ցեղասպանության հարց, Հայ առաքելական եկեղեցու դերակատարություն, ազգային առաջնահերթություններ... Այս ամենը Հայաստանի՝ որպես էթնոքաղաքական միավորի գոյության հիմքն է, որն ապահովում է հայ ազգի անվտանգությունը, զարգացումն ու գոյատևումը:«Իրական Հայաստան» և «իրական Ադրբեջան». ո՞ւմ իրականությունն է ավելի իրականՀայաստանի՝ որպես հայակենտրոն պետության գոյության` վերը նշված բոլոր հենասյուների ոչնչացումը Թուրքիայի և Ադրբեջանի առաջնային խնդիրն է:Պետք է նաև արձանագրել, որ Հայաստանի փաշինյանական իշխանությունների բոլոր գործողությունները լիովին համապատասխանում են Հայաստանը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական նպատակներին, ինչը շատ բացահայտ կերպով ամրագրված է «Հայկական հարցի» շուրջ Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխգործակցության հայեցակարգի դոկտրինալ տեսլականում։Արժե միայն համեմատական դինամիկայի մեջ ուսումնասիրել Հայաստանի իշխող իշխանության գործողությունները, հայտարարություններն ու մտադրությունները Արցախի, հայ ժողովրդի պատմական հիշողության, Հայոց ցեղասպանության հարցի, Հայ եկեղեցու դերի, Հայաստանի անվտանգության տնտեսական ու ռազմական ճարտարապետության վերաբերյալ, և միանգամից պարզ է դառնում, որ ներկայիս հայկական իշխանությունն անմնացորդ սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներն ու խնդիրները։Ամենաթարմ օրինակներից մեկը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն է Դավոսի տնտեսական համաժողով այցի համատեքստում սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որտեղ գործող վարչապետը մի շարք հայտարարություններ է արել 1915թ-ի, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի զանգվածային ոչնչացումը նորովի հասկանալու մասին։Այլ կերպ ասած` Արևմտյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի արևելք և հյուսիս) տարածքում հայերի զանգվածային կոտորածը, պարզվում է, «քննարկումների առարկա» պետք է դառնա։Խաղաղություն` Հայաստանի գոյության դիմաց․ պաշտոնական Բաքուն խստացնում է պահանջներըԱյսինքն՝ Թուրքիայի կողմից հայերի ակնհայտ, տասնյակ երկրների ճանաչած ցեղասպանությունը որերորդ անգամ դառնում է հենց Նիկոլ Փաշինյանի բացարձակ կեղծ շահարկումների առարկա։Հանգամանքների «տարօրինակ» զուգադիպությամբ` ներկայիս հայկական իշխանությունների գործողությունները լիովին համապատասխանում են պաշտոնական Երևանի կողմից Հայոց ցեղասպանության հարցն արմատապես վերանայելու Թուրքիայի պահանջներին։Պատահականությո՞ւն է։Միանշանակ ոչ, այլ պարզապես փաշինյանական իշխանության պարզունակ փորձ՝ կատարելու Թուրքիայի հերթական կամքը։Ի դեպ, սա դեռ ամենը չէ։Հանրային հեռուստատեսությանը տված վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ավելի տարօրինակ (մեղմ ասած) հայտարարություն է արել՝ որ հայերիս զենք չեն վաճառելու, քանի դեռ չենք հրաժարվել Արարատ լեռան սրբազան ընկալումից:Այս հայտարարության հիմնավորումը բացարձակ սյուրռեալիզմի և բացահայտ, ես կասեի՝ անամոթ ստի հարթության մեջ է։Զենքի պոտենցիալ արտահանողներից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Չինաստան, Հնդկաստան և այլն) ոչ ոք, երբևէ, ոչ մի տեղ Հայաստանին զենք վաճառելու համար նման պայմաններ չի դրել։Հայերի կողմից ազգային ինքնության կարևորագույն տարրից, այսինքն՝ Արարատ լեռը որպես հայության խորհրդանիշ ընկալելուց հրաժարվելու այս պայմանը մշտապես ներկայացրել են Թուրքիան և Ադրբեջանը, որոնց համար հայկական ազգային ինքնության կամ հիշողության ցանկացած դրսևորում ընկալվել է որպես սպառնալիք:Այդ դեպքում առաջանում է միանգամայն ապուշ իրավիճակ, երբ Հայաստանը նախատեսում է զենք գնել Թուրքիայից և Ադրբեջանից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից պաշտպանվելու համար։«Թավշյա փսիխոզ» Հայաստանում. «անտարբերների» ժամանա՞կ, թե՞ «անտարբեր» ժամանակՆկատենք, որ ես խստորեն հետևում եմ Փաշինյանի հայտարարության տրամաբանությանը, և սա` առանց ծաղրի կամ աղավաղելու։Հասկանալի է, որ այս հայտարարությունները սովորական և պարզունակ սուտ են, որոնց նպատակն է հիմնավորել թուրքական պահանջների հերթական բավարարումը։Իսկ, ահա, փաստը, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները տանում են պետության կազմաքանդման և, փաստորեն, բոլորիս համար հրեշավոր ցնցումների նախանշանն են, կարծես թե առանձնապես չեն հուզում Հայաստանի «թավշյա» իշխանություններին։Հայաստանի ներկայիս իշխանությունների բոլոր փորձերը՝ հիմնավորել իրենց քաղաքականությունը պետական շահերով, ջարդուփշուր են արվում տարրական տրամաբանությամբ։Բայց, ինչպես երևում է, աթոռները պահելու համար Հայաստանում իշխող քաղաքական թիմն արդեն առանձնապես չի էլ թաքցնում, որ իր համար իշխանության պահպանման միակ գործիքը թուրքական «բարեհաճությունն»է ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2073/84/20738475_0:0:1422:1066_1920x0_80_0_0_55ab3ab75077bed8281dbf6251fa12c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
թուրքիա, հայաստան, արման աբովյան, հեղինակներ, նիկոլ փաշինյան
թուրքիա, հայաստան, արման աբովյան, հեղինակներ, նիկոլ փաշինյան
Թավշյա Հայաստանի ժամանակագրությունը. «պետություն կառուցելու» համար «սպանե՞լ» ազգը
23:00 27.01.2025 (Թարմացված է: 23:28 27.01.2025) Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ իրենց որոշումները պետական շահերով հիմնավորելու բոլոր փորձերը ջարդուփշուր են լինում տարրական տրամաբանությամբ։
Նախ պետք է արձանագրել, որ իբր «Հայաստանի պետականության» պահպանման հայկական համար ինքնության ոչնչացումը, ըստ էության, ներկայիս հայկական իշխանության հարվածային նարատիվն է:
Արդեն էական չէ, որ հայաստանյան իշխանությունների գործողություններն ու մտադրությունները հիշեցնում են ոչ թե քաղաքական գիծ, այլ ավելի շուտ ազգային ինքնասպանություն։
Եվ սա, ցավոք, արդեն կատակ չէ։
Պատմական հիշողություն, Արցախ, Հայոց ցեղասպանության հարց, Հայ առաքելական եկեղեցու դերակատարություն, ազգային առաջնահերթություններ... Այս ամենը Հայաստանի՝ որպես էթնոքաղաքական միավորի գոյության հիմքն է, որն ապահովում է հայ ազգի անվտանգությունը, զարգացումն ու գոյատևումը:
Հայաստանի՝ որպես հայակենտրոն պետության գոյության` վերը նշված բոլոր հենասյուների ոչնչացումը Թուրքիայի և Ադրբեջանի առաջնային խնդիրն է:
Պետք է նաև արձանագրել, որ Հայաստանի փաշինյանական իշխանությունների բոլոր գործողությունները լիովին համապատասխանում են Հայաստանը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական նպատակներին, ինչը շատ բացահայտ կերպով ամրագրված է «Հայկական հարցի» շուրջ Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխգործակցության հայեցակարգի դոկտրինալ տեսլականում։
Արժե միայն համեմատական դինամիկայի մեջ ուսումնասիրել Հայաստանի իշխող իշխանության գործողությունները, հայտարարություններն ու մտադրությունները Արցախի, հայ ժողովրդի պատմական հիշողության, Հայոց ցեղասպանության հարցի, Հայ եկեղեցու դերի, Հայաստանի անվտանգության տնտեսական ու ռազմական ճարտարապետության վերաբերյալ, և միանգամից պարզ է դառնում, որ ներկայիս հայկական իշխանությունն անմնացորդ սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներն ու խնդիրները։
Ամենաթարմ օրինակներից մեկը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն է Դավոսի տնտեսական համաժողով այցի համատեքստում սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որտեղ գործող վարչապետը մի շարք հայտարարություններ է արել 1915թ-ի, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի զանգվածային ոչնչացումը նորովի հասկանալու մասին։
Այլ կերպ ասած` Արևմտյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի արևելք և հյուսիս) տարածքում հայերի զանգվածային կոտորածը, պարզվում է, «քննարկումների առարկա» պետք է դառնա։
Այսինքն՝ Թուրքիայի կողմից հայերի ակնհայտ, տասնյակ երկրների ճանաչած ցեղասպանությունը որերորդ անգամ դառնում է հենց Նիկոլ Փաշինյանի բացարձակ կեղծ շահարկումների առարկա։
Հանգամանքների «տարօրինակ» զուգադիպությամբ` ներկայիս հայկական իշխանությունների գործողությունները լիովին համապատասխանում են պաշտոնական Երևանի կողմից Հայոց ցեղասպանության հարցն արմատապես վերանայելու Թուրքիայի պահանջներին։
Միանշանակ ոչ, այլ պարզապես փաշինյանական իշխանության պարզունակ փորձ՝ կատարելու Թուրքիայի հերթական կամքը։
Հանրային հեռուստատեսությանը տված վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ավելի տարօրինակ (մեղմ ասած) հայտարարություն է արել՝ որ հայերիս զենք չեն վաճառելու, քանի դեռ չենք հրաժարվել Արարատ լեռան սրբազան ընկալումից:
Այս հայտարարության հիմնավորումը բացարձակ սյուրռեալիզմի և բացահայտ, ես կասեի՝ անամոթ ստի հարթության մեջ է։
Զենքի պոտենցիալ արտահանողներից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Չինաստան, Հնդկաստան և այլն) ոչ ոք, երբևէ, ոչ մի տեղ Հայաստանին զենք վաճառելու համար նման պայմաններ չի դրել։
Հայերի կողմից ազգային ինքնության կարևորագույն տարրից, այսինքն՝ Արարատ լեռը որպես հայության խորհրդանիշ ընկալելուց հրաժարվելու այս պայմանը մշտապես ներկայացրել են Թուրքիան և Ադրբեջանը, որոնց համար հայկական ազգային ինքնության կամ հիշողության ցանկացած դրսևորում ընկալվել է որպես սպառնալիք:
Այդ դեպքում առաջանում է միանգամայն ապուշ իրավիճակ, երբ Հայաստանը նախատեսում է զենք գնել Թուրքիայից և Ադրբեջանից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից պաշտպանվելու համար։
Նկատենք, որ ես խստորեն հետևում եմ
Փաշինյանի հայտարարության տրամաբանությանը, և սա` առանց ծաղրի կամ աղավաղելու։
Հասկանալի է, որ այս հայտարարությունները սովորական և պարզունակ սուտ են, որոնց նպատակն է հիմնավորել թուրքական պահանջների հերթական բավարարումը։
Իսկ, ահա, փաստը, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները տանում են պետության կազմաքանդման և, փաստորեն, բոլորիս համար հրեշավոր ցնցումների նախանշանն են, կարծես թե առանձնապես չեն հուզում Հայաստանի «թավշյա» իշխանություններին։
Հայաստանի ներկայիս իշխանությունների բոլոր փորձերը՝ հիմնավորել իրենց քաղաքականությունը պետական շահերով, ջարդուփշուր են արվում տարրական տրամաբանությամբ։
Բայց, ինչպես երևում է, աթոռները պահելու համար Հայաստանում իշխող քաղաքական թիմն արդեն առանձնապես չի էլ թաքցնում, որ իր համար իշխանության պահպանման միակ գործիքը թուրքական «բարեհաճությունն»է ։