https://arm.sputniknews.ru/20250127/sa-davatshanutjun-e-oskanjann-apshel-e-pashinjani-hajtararutjunic-85160806.html
Սա դավաճանություն է. Օսկանյանն ապշել է Փաշինյանի հայտարարությունից
Սա դավաճանություն է. Օսկանյանն ապշել է Փաշինյանի հայտարարությունից
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ և ինչու։ 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T13:18+0400
2025-01-27T13:18+0400
2025-01-27T13:19+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վարդան օսկանյան
թուրքիա
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55849846_0:0:1600:901_1920x0_80_0_0_e3246910d48df665fa7f7009acef4754.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով փաստացի կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա մասշտաբները, և այդ ցնցող հայտարարությունները զրկում են Հայաստանի առաջնորդի բարոյական հեղինակությունը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։Ավելի վաղ Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։Օսկանյանի խոսքով` «պետք է հասկանալ` ինչ է տեղի ունեցել և ինչու» արտահայտությունը համահունչ է ցեղասպանության ժխտման թուրքական քարոզչությանը։Ինչպես նշել է նախկին նախարարը, Թուրքիան երկար տարիներ առաջ է մղել կեղծ թեզը` Հայոց ցեղասպանությունն անվանելով «հայերի և թուրքերի տանջանքներ» Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։Ըստ նրա`հայերին առաջարկելով հետաքննել և հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել Ցեղասպանությունը` Փաշինյանը պատասխանատվությունը գցում է զոհերի վրա։ Սա շատ նենգ մարտավարություն է և հաճախ է օգտագործվում Հայոց ցեղասպանությունը ժխտողների կողմից։«Հայոց ցեղասպանության նշանակությունը հրապարակայնորեն նսեմացնելը թուլացնում է Հայաստանի դիրքերը արդարության համար պայքարում։ Այդ մոտեցումը խրախուսում է նրանց, ովքեր փորձում են կոծկել հանցագործության հետքերը և ոչնչացնել հայ ազգի միասնությունը»,– ընդգծել է նախկին նախարարը։Օսկանյանը վարչապետի հայտարարությունը համարում է դավաճանություն, որի վրա աչք փակել չի կարելի։ Նման դիրքորոշում արտահայտող մարդը չի կարող ներկայացնել մի ամբողջ ժողովուրդ և լինել նրա առաջնորդը։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55849846_145:0:1568:1067_1920x0_80_0_0_8d85193325ac27b1072d2d5d15d1051b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վարդան օսկանյան, թուրքիա, հայոց ցեղասպանություն
հայաստան, նիկոլ փաշինյան, վարդան օսկանյան, թուրքիա, հայոց ցեղասպանություն
Սա դավաճանություն է. Օսկանյանն ապշել է Փաշինյանի հայտարարությունից
13:18 27.01.2025 (Թարմացված է: 13:19 27.01.2025) ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ և ինչու։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով փաստացի կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա մասշտաբները, և այդ ցնցող հայտարարությունները զրկում են Հայաստանի առաջնորդի բարոյական հեղինակությունը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Ավելի վաղ Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
Օսկանյանի խոսքով` «պետք է հասկանալ` ինչ է տեղի ունեցել և ինչու» արտահայտությունը համահունչ է ցեղասպանության ժխտման թուրքական քարոզչությանը։
Ինչպես նշել է նախկին նախարարը, Թուրքիան երկար տարիներ առաջ է մղել կեղծ թեզը` Հայոց ցեղասպանությունն անվանելով «հայերի և թուրքերի տանջանքներ» Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
«Փաշինյանի հայտարարությունները թուրքական սցենարի չարանենգ շարունակությունն են, դրանք կասկածի տակ են դնում տեղի ունեցած իրադարձությունները՝ պառակտում առաջացնելով հայության շրջանում Հայաստանի ներսում և դրսում», - կարծում է ԱԳՆ նախկին ղեկավարը։
Ըստ նրա`հայերին առաջարկելով հետաքննել և հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել Ցեղասպանությունը` Փաշինյանը պատասխանատվությունը գցում է զոհերի վրա։ Սա շատ նենգ մարտավարություն է և հաճախ է օգտագործվում Հայոց ցեղասպանությունը ժխտողների կողմից։
«Հայոց ցեղասպանության նշանակությունը հրապարակայնորեն նսեմացնելը թուլացնում է Հայաստանի դիրքերը արդարության համար պայքարում։ Այդ մոտեցումը խրախուսում է նրանց, ովքեր փորձում են կոծկել հանցագործության հետքերը և ոչնչացնել հայ ազգի միասնությունը»,– ընդգծել է նախկին նախարարը։
Օսկանյանը վարչապետի հայտարարությունը համարում է դավաճանություն, որի վրա աչք փակել չի կարելի։ Նման դիրքորոշում արտահայտող մարդը չի կարող ներկայացնել մի ամբողջ ժողովուրդ և լինել նրա առաջնորդը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին
ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։