https://arm.sputniknews.ru/20250127/mphn-nakhatesum-e-chipervov-kankhel-gazi-terlicqavvorumy-gegham-gevvorgjan-85158128.html
ՄՊՀ–ն նախատեսում է չիպերով կանխել գազի թերլիցքավորումը. Գեղամ Գևորգյան
ՄՊՀ–ն նախատեսում է չիպերով կանխել գազի թերլիցքավորումը. Գեղամ Գևորգյան
Sputnik Արմենիա
Հանձնաժողովի նախագահի կարծիքով` պետք է այնպես անել, որ սկսի ռեպուտացիոն ռիսկն աշխատել։ 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T13:04+0400
2025-01-27T13:04+0400
2025-01-27T13:16+0400
հայաստան
գազալցակայան
գեղամ գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/74/10137494_0:168:1600:1068_1920x0_80_0_0_4ee6baea61697dca11319db58118a2b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է չիպերի միջոցով լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը։ Հանձնաժողովի դեկավար Գեղամ Գևորգյանն այդ մասին ասաց 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ`անդրադառնալով հեղուկ և մեթան գազի շուկաներում արձանագրված խնդիրներին։Նրա խոսքով` գազալցակայաններում տեղադրվել են բալոններ, որոնց միջոցով ցանկացած սպառող կկարողանա ստուգել լիցքավորման քանակը, բայց այն մեծ ծավալով չի իրացվում։ՄՊՀ նախագահի կարծիքով` պետք է նաև այնպես անել, որ սկսի ռեպուտացիոն ռիսկն աշխատել, այսինքն` սպառողը պետք է իմանա, որ X ընկերությունը խաբում է, ու մնացած սպառողներն էլ ավելի զգոն լինեն տվյալ ընկերության մոտ գազալիցքավորման դեպքում։«Մենք ասում ենք, որ այսինչ ընկերությունը թերլիցքավորում է արել, բայց Հայաստանում ռեպուտացիոն ռիսկը դեռ չի աշխատում։ Միևնույն ժամանակ լավ աշխատողներին էլ պետք է ներկայացնենք որպես լավ տնտեսվարող»,– ասաց Գևորգյանը։Անդրադառնալով հեղուկ գազի շուկայում գների տատանումներին` նա նշեց, որ դինամիկան բավականին նորմալ է, գների փոփոխությունը միայն հայաստանյան իրավիճակ չէ, աշխարհում գինը բարձրանում է, հետևաբար Հայաստանում էլ է բարձրանում, նույնն էլ` գինն իջնելու դեպքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/74/10137494_0:0:1424:1068_1920x0_80_0_0_6ea2850a2846ee345c23652243a4d537.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գազալցակայան, գեղամ գևորգյան
հայաստան, գազալցակայան, գեղամ գևորգյան
ՄՊՀ–ն նախատեսում է չիպերով կանխել գազի թերլիցքավորումը. Գեղամ Գևորգյան
13:04 27.01.2025 (Թարմացված է: 13:16 27.01.2025) Հանձնաժողովի նախագահի կարծիքով` պետք է այնպես անել, որ սկսի ռեպուտացիոն ռիսկն աշխատել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է չիպերի միջոցով լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը։ Հանձնաժողովի դեկավար Գեղամ Գևորգյանն այդ մասին ասաց 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ`անդրադառնալով հեղուկ և մեթան գազի շուկաներում արձանագրված խնդիրներին։
«Շուկայում խնդիր նկատել ենք. թերլիցքավորման մասին է խոսքը։ Մի տնտեսվարողի վերաբերյալ շուկայի տեսչական մարմնից ստացած ազդակի արդյունքում ստուգում ենք իրականացրել, ու պարզվել է, որ լիցքավորման մեջ 30% խաբում է։ Ենթարկել ենք պատասխանատվության, ընդ որում` բավականին մեծ չափով։ Այժմ փորձում ենք մեխանիզմ մշակել, որի դեպքում խաբեությունների թիվն օբյեկտիվորեն պակասի։ Մտածում ենք չիպերի միջոցով տեխնիկական լուծում տալ, որի միջոցով կկարողանան իրական ժամանակում տեսնել մուտքի և ելքի քանակը»,– նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով` գազալցակայաններում տեղադրվել են բալոններ, որոնց միջոցով ցանկացած սպառող կկարողանա ստուգել լիցքավորման քանակը, բայց այն մեծ ծավալով չի իրացվում։
ՄՊՀ նախագահի կարծիքով` պետք է նաև այնպես անել, որ սկսի ռեպուտացիոն ռիսկն աշխատել, այսինքն` սպառողը պետք է իմանա, որ X ընկերությունը խաբում է, ու մնացած սպառողներն էլ ավելի զգոն լինեն տվյալ ընկերության մոտ գազալիցքավորման դեպքում։
«Մենք ասում ենք, որ այսինչ ընկերությունը թերլիցքավորում է արել, բայց Հայաստանում ռեպուտացիոն ռիսկը դեռ չի աշխատում։ Միևնույն ժամանակ լավ աշխատողներին էլ պետք է ներկայացնենք որպես լավ տնտեսվարող»,– ասաց Գևորգյանը։
Անդրադառնալով հեղուկ գազի շուկայում գների տատանումներին` նա նշեց, որ դինամիկան բավականին նորմալ է, գների փոփոխությունը միայն հայաստանյան իրավիճակ չէ, աշխարհում գինը բարձրանում է, հետևաբար Հայաստանում էլ է բարձրանում, նույնն էլ` գինն իջնելու դեպքում։