https://arm.sputniknews.ru/20250127/husvov-enq-vor-mirzvojani-ajcy-khtan-khaghvordi-hajrusakan-haraberutjunnerin-despan-85161766.html
Հուսով ենք, որ Միրզոյանի այցը խթան կհաղորդի հայ–ռուսական հարաբերություններին. դեսպան
Հուսով ենք, որ Միրզոյանի այցը խթան կհաղորդի հայ–ռուսական հարաբերություններին. դեսպան
Sputnik Արմենիա
Դիվանագետը մեկնաբանել է ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի գործընկերության հարցը։ 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T13:54+0400
2025-01-27T13:54+0400
2025-01-27T13:57+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ կոպիրկին
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1b/85156241_0:61:1600:962_1920x0_80_0_0_fd5ddceb85ea91af4f522a61d9dcbaec.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Նա անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մոսկովյան այցի և հույս հայտնեց, որ այդ այցը խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը։Հարցին, թե կարելի է արդյոք Երևանի` ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարթակները համատեղելու հարցը փակված համարել՝ հաշվի առնելով ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքերը, որ Միրզոյանի մոսկովյան այցից հետո Երևանին հաջողվել է պարզաբանել բոլոր հարցերը ռուս գործընկերոջ հետ, և բոլոր թեմաներով փոխըմբռնում է ձեռք բերվել, դեսպանը պատասխանեց. «Ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում լավ հայտնի է, այն արդեն հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը»։Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։«Թե ինչ կլինի հետո, կհասկանանք». Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1b/85156241_118:0:1482:1023_1920x0_80_0_0_5a407514235762d6f9d528d2532c3fb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, արարատ միրզոյան
հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, արարատ միրզոյան
Հուսով ենք, որ Միրզոյանի այցը խթան կհաղորդի հայ–ռուսական հարաբերություններին. դեսպան
13:54 27.01.2025 (Թարմացված է: 13:57 27.01.2025) Դիվանագետը մեկնաբանել է ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի գործընկերության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք գնահատում ենք Ռուսաստանի և Հայաստանի միջև եվրասիական ինտեգրման շրջանակում առկա փոխգործակցությունը: Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ–ին մասնակցելն իրական օգուտ է բերում մեր երկրներին և ժողովուրդներին: Մենք պատրաստ ենք այսուհետ ևս մեր հայ գործընկերների հետ ամեն կերպ զարգացնել այն գործընթացները, որոնք բավական հաջողությամբ իրականացվում են միության շրջանակում», - նշեց Կոպիրկինը։
Նա անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մոսկովյան այցի և հույս հայտնեց, որ այդ այցը խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը։
Հարցին, թե կարելի է արդյոք Երևանի` ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարթակները համատեղելու հարցը փակված համարել՝ հաշվի առնելով ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքերը, որ Միրզոյանի մոսկովյան այցից հետո Երևանին հաջողվել է պարզաբանել բոլոր հարցերը ռուս գործընկերոջ հետ, և բոլոր թեմաներով փոխըմբռնում է ձեռք բերվել, դեսպանը պատասխանեց. «Ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում լավ հայտնի է, այն արդեն հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը»։
Հիշեցնենք` հունվարի 9-ին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։