https://arm.sputniknews.ru/20250127/hamas-y-minchev-urbat-3-israjelci-patandi-azat-kardzaki-evs-3-in-petrvari-1-in-85151763.html
ՀԱՄԱՍ-ը մինչև ուրբաթ 3 իսրայելցի պատանդի ազատ կարձակի, ևս 3-ին՝ փետրվարի 1-ին
ՀԱՄԱՍ-ը մինչև ուրբաթ 3 իսրայելցի պատանդի ազատ կարձակի, ևս 3-ին՝ փետրվարի 1-ին
Sputnik Արմենիա
Հունվարի 25-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ էր արձակել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) չորս կին զինծառայողի։ 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T10:19+0400
2025-01-27T10:19+0400
2025-01-27T10:20+0400
իսրայել
համաս
պատանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67074191_0:160:3072:1888_1920x0_80_0_0_62ff5d67f3dcd30b149e02c59a633f55.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև ուրբաթ ազատ կարձակի իսրայելցի երեք պատանդի, այդ թվում՝ զինծառայող Էրբիլ Յեհուդին, ևս երեք պատանդներ ազատ կարձակվեն շաբաթ օրը: Այս մասին X սոցցանցում հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։Նրա խոսքով` համաձայնագրի համաձայն` ՀԱՄԱՍ-ը ևս երեք պատանդ կփոխանցի շաբաթ օրը։Անսարին նշել է, որ նաև տեղեկություն կտրամադրվի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում ազատ արձակվելու ենթակա պատանդների թվի մասին։Ավելի վաղ` հունվարի 25-ին, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում ազատ էր արձակել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) չորս կին զինծառայողի, որոնք առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:Հիշեցնենք` Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67074191_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ff338596a04f2a8cdb400f0955f16c02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, համաս, պատանդ
ՀԱՄԱՍ-ը մինչև ուրբաթ 3 իսրայելցի պատանդի ազատ կարձակի, ևս 3-ին՝ փետրվարի 1-ին
10:19 27.01.2025 (Թարմացված է: 10:20 27.01.2025) Հունվարի 25-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ էր արձակել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) չորս կին զինծառայողի։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև ուրբաթ ազատ կարձակի իսրայելցի երեք պատանդի, այդ թվում՝ զինծառայող Էրբիլ Յեհուդին, ևս երեք պատանդներ ազատ կարձակվեն շաբաթ օրը: Այս մասին X սոցցանցում հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։
«Միջնորդների գլխավորած շարունակական ջանքերի շրջանակում երկու կողմերի միջև փոխըմբռնում էր ձեռք բերվել, համաձայն որի` ՀԱՄԱՍ-ը մինչև հաջորդ ուրբաթ կփոխանցի պատանդ Էրբիլ Յեհուդին և երկու այլ պատանդի», – գրել է նա։
Նրա խոսքով` համաձայնագրի համաձայն` ՀԱՄԱՍ-ը ևս երեք պատանդ կփոխանցի շաբաթ օրը։
Անսարին նշել է, որ նաև տեղեկություն կտրամադրվի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում ազատ արձակվելու ենթակա պատանդների թվի մասին։
Ավելի վաղ` հունվարի 25-ին, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում
ազատ էր արձակել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) չորս կին զինծառայողի, որոնք առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք` Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:
Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։