00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայում բացահայտվել է ուկրաինացիների գլխավորած հանցավոր ցանցը

© AP Photo / Emilio MorenattiՖրանսիացի ոստիկան
Ֆրանսիացի ոստիկան - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025
Բաժանորդագրվել
Ցանցում ներգրավված են եղել նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի քաղաքացիներ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ԵՄ մի շարք երկրների իրավապահ մարմինները բացահայտել և կասեցրել են երկու ուկրաինացի եղբայրների ղեկավարած հանցավոր ցանցի գործունեությունը, որը չարաշահում էր Եվրամիության ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը՝ Եվրոպայում խոշոր դրամական միջոցներ տեղափոխելու նպատակով, ասվում է Եվրոպոլի (Եվրոպական միության ոստիկանական ծառայություն, որի կենտրոնակայանը տեղակայված է Հաագայում – խմբ.) մամուլի հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մի քանի ամիս տևած գործողության արդյունքում Ֆրանսիայում, Իսպանիայում և Սլովենիայում ձերբակալվել է 23 կասկածյալ, առգրավվել է 35,7 մլն եվրո, 36 տրանսպորտային միջոց, անշարժ գույք, ժամացույցներ և ոսկերչական իրեր:
Եվրոպոլի տվյալներով՝ կազմակերպված հանցավոր ցանցը, որը բաղկացած է հիմնականում Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի քաղաքացիներից, նմանատիպ այլ ցանցերի համար կատարել է կանխիկ սուրհանդակային առաքում և ընդհատակյա բանկային սպասարկում: Խմբավորման կազմում եղել են նաև Չինաստանի քաղաքացիներ, որոնք կատարել են դրամական միջոցների լվացում։
«Ենթադրվում է, որ կասկածյալները չարաշահել են 2022 թվականից Եվրամիության կողմից ուկրաինացի փախստականներին տրամադրված պաշտպանության ժամանակավոր կարգավիճակը», - նշել է իրավապահ կառույցը:
Հանցավոր ցանցն օգտվել է իրենց հետ Եվրոպա կանխիկ գումարներ բերած ուկրաինացի փախստականների վիճակից, ինչպես նաև մեծ գումարներ տեղափոխելու համար միջոցների փոխանցման համար արված բացառություններից: Հայտարարագրելով դրամական գումարները որպես սեփական ունեցվածքի մաս՝ հանցագործները պարբերաբար ճանապարհորդել են Իսպանիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի և այլ երկրների միջև:
Սուրհանդակների առաջին ձերբակալություններից հետո խմբավորումը կենտրոնացել է կրիպտոարտարժույթի փոխանցումների վրա, ինչն իրավապահների համար բարդացրել է նրանց հետևելը:
«Զվարթնոցում» Լյուքսեմբուրգի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Նախնական գնահատականներով՝ 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի փետրվարը փոխանցվել է առնվազն 75 միլիոն եվրո։ Կիպրոսում իրականացված ռեյդերի ընթացքում իրավապահներն առգրավել և սառեցրել են մոտ 26 միլիոն եվրո միայն կրիպտոարժույթով։
2024-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ մոտ 4,5 մլն ուկրաինացիներ ԵՄ-ում օգտվում են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից, որը երկարաձգվել է մինչև 2026 թվականի մարտ:
Լրահոս
0