https://arm.sputniknews.ru/20250127/apapetakan-apazgajin-hakahajkakan-maruqjany-pashinjani-hajtararutjan-masin-85179697.html
Ապապետական, ապազգային, հակահայկական. Մարուքյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Ապապետական, ապազգային, հակահայկական. Մարուքյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Մարուքյանը հիշեցրել է, որ 2020–2023 թթ. Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հայ ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանական գործողությունը` էթնիկ զտման ենթարկվեց... 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T20:15+0400
2025-01-27T20:15+0400
2025-01-27T20:26+0400
նիկոլ փաշինյան
էդմոն մարուքյան
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1022/22/10222217_0:135:1600:1035_1920x0_80_0_0_75f6ef09f60ceb8a35c8b6435f568be4.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ցեղասպանության ժխտումը կամ մեր իրավունքներից հրաժարումը որևէ պարագայում չեն կարող երաշխավորել խաղաղություն և կանխել նոր ցեղասպանությունների վտանգը։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։«Հայոց ցեղասպանության գլխավոր դասը մեր իրավունքների պաշտպանության հարցը հետևողական ներկայացնելն է, այլ ոչ թե դրանցից հրաժարումը»,– գրել է նա։Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը իրավաբանորեն և գիտականորեն ապացուցված փաստ է, որը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են արդեն 34 երկիր։Բացի այդ, նա հիշեցրել է, որ 2020–2023 թթ. Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հայ ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանական գործողությունը` էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը։«Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանի (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության ևանվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,–խմբ.) կողմից սկսած 1.5 միլիոն զոհերի անունների հավաքագրման թեման, որն այսօր շարունակում է Նիկոլ Փաշինյանը, պետք է անհապաղ դադարեցվի։ Այն ապապետական է, ապազգային, և, վերջապես, հակահայկական»,– եզրափակել է նա։Հիշեցնենք, որ Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։Պլաններում արտահերթ ընտրություններ չկան. Փաշինյանը բացատրեց` ինչու է ակտիվ սոցցանցերումՀիշեցնենք նաև` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։Բանակի բարեփոխումների համար շատ կարևոր է Արարատ–Արագած դիսկուրսը. ՓաշինյանՀայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1022/22/10222217_180:0:1600:1065_1920x0_80_0_0_55c5fd0629c09939d4550316cd3a205c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, էդմոն մարուքյան, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, թուրքիա
նիկոլ փաշինյան, էդմոն մարուքյան, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, թուրքիա
Ապապետական, ապազգային, հակահայկական. Մարուքյանը` Փաշինյանի հայտարարության մասին
20:15 27.01.2025 (Թարմացված է: 20:26 27.01.2025) Մարուքյանը հիշեցրել է, որ 2020–2023 թթ. Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հայ ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանական գործողությունը` էթնիկ զտման ենթարկվեց ԼՂ–ի հայ ժողովուրդը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ցեղասպանության ժխտումը կամ մեր իրավունքներից հրաժարումը որևէ պարագայում չեն կարող երաշխավորել խաղաղություն և կանխել նոր ցեղասպանությունների վտանգը։ Այս մասին
«Ֆեյսբուքում» գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Հայոց ցեղասպանության գլխավոր դասը մեր իրավունքների պաշտպանության հարցը հետևողական ներկայացնելն է, այլ ոչ թե դրանցից հրաժարումը»,– գրել է նա։
Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը իրավաբանորեն և գիտականորեն ապացուցված փաստ է, որը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են արդեն 34 երկիր։
«Ոչ թե մենք,այլ Թուրքիան ունի Ցեղասպանության պատմությանը վերադառնալու և անցյալի հետ առերեսվելու կարիք, ինչը, սակայն, մինչ օրս հրաժարվում է անել»,– ընդգծել է Մարուքյանը։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ 2020–2023 թթ. Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հայ ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանական գործողությունը` էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը։
«Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանի (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության ևանվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,–խմբ.) կողմից սկսած 1.5 միլիոն զոհերի անունների հավաքագրման թեման, որն այսօր շարունակում է Նիկոլ Փաշինյանը, պետք է անհապաղ դադարեցվի։ Այն ապապետական է, ապազգային, և, վերջապես, հակահայկական»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
Հիշեցնենք նաև` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։