https://arm.sputniknews.ru/20250127/ajs-datakan-gvortsy-klini-nakhadep-lusankarichneri-heghinakajin-iravunqnery-votnaharvats-en-85156852.html
Այս դատական գործը կլինի նախադեպ, լուսանկարիչների հեղինակային իրավունքները ոտնահարված են
Այս դատական գործը կլինի նախադեպ, լուսանկարիչների հեղինակային իրավունքները ոտնահարված են
Sputnik Արմենիա
«Ֆոտոլուրի» տնօրենն ընդգծեց, որ հետևողական ձևով շարունակելու է դատական գործընթացները, որքան էլ դժվար լինեն։ 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T12:40+0400
2025-01-27T12:40+0400
2025-01-27T12:52+0400
լուսանկարներ
կայք
զլմ
հայաստան
լուսանկարիչ
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877412_0:167:1600:1067_1920x0_80_0_0_74dea891a0f4f4c11fb0688476d23557.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանում լուսանկարիչների հեղինակային իրավունքները ոտնահարված են, և այդ իրավունքները վերականգնելու միակ միջոցը դատարան դիմելն է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ֆոտոլուրի» տնօրեն Մելիք Բաղդասարյանը, որը դեռ 2023 թվականին հայց էր ներկայացրել «Սկիզբ» մեդիակենտրոն հեռուստաընկերության (կայքը` 1in.am) դեմ «Ֆոտոլուրի» լուսանկարների անօրինական օգտագործման համար։Նշենք, որ դատարանը բավարարել է «Ֆոտոլուրի» պահանջը։Բաղդասարյանն ընդգծեց, որ հետևողական ձևով շարունակելու է դատական գործընթացները, որքան էլ դժվար լինեն։Գործով փաստաբան Անի Դավթյանն էլ հավելեց, որ իրենք լուսանկարների օգտագործման ժամանակահատվածի համար պահանջել և ստացել են նախատեսված հոնորարի կրկնապատիկը։ Դավթյանը վստահ է, որ եթե նմանատիպ դատական գործեր շատ լինեն, դրանք զսպող մեխանիզմ կդառնան լուսանկարներն անօրինական օգտագործողների համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877412_127:0:1550:1067_1920x0_80_0_0_ce7f23576d0496fa7434ceb1a46a8aea.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուսանկարներ, կայք, զլմ, հայաստան, լուսանկարիչ, դատ
լուսանկարներ, կայք, զլմ, հայաստան, լուսանկարիչ, դատ
Այս դատական գործը կլինի նախադեպ, լուսանկարիչների հեղինակային իրավունքները ոտնահարված են
12:40 27.01.2025 (Թարմացված է: 12:52 27.01.2025) «Ֆոտոլուրի» տնօրենն ընդգծեց, որ հետևողական ձևով շարունակելու է դատական գործընթացները, որքան էլ դժվար լինեն։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանում լուսանկարիչների հեղինակային իրավունքները ոտնահարված են, և այդ իրավունքները վերականգնելու միակ միջոցը դատարան դիմելն է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ֆոտոլուրի» տնօրեն Մելիք Բաղդասարյանը, որը դեռ 2023 թվականին հայց էր ներկայացրել «Սկիզբ» մեդիակենտրոն հեռուստաընկերության (կայքը` 1in.am) դեմ «Ֆոտոլուրի» լուսանկարների անօրինական օգտագործման համար։
Նշենք, որ դատարանը բավարարել է «Ֆոտոլուրի» պահանջը։
«Հայաստանում լուսանկարների օգտագործման կուլտուրա չկա։ Չեն ընդունում, որ այդ լուսանկարն արժեք ունի, դրանք մարդիկ են ստեղծում և ունեն հեղինակային իրավունքներ։ Այս դատական գործը կլինի նախադեպ։ Այսօր կան բավականին շատ կայքեր, որոնք անօրինական օգտագործում են մեր լուսանկարիչների լուսանկարները։ Մեր բանավոր և գրավոր զգուշացումներն ուղղակի անպատասխան են մնում, լավագույն դեպքում այդ օրվա լուսանկարը հեռացնում են, հաջորդ օրը նույնը կրկնում է։ Կամ արդարանում են, որ ինտերնետից են վերցրել, դա արդարացում չէ»,–ասաց նա։
Բաղդասարյանն ընդգծեց, որ հետևողական ձևով շարունակելու է դատական գործընթացները, որքան էլ դժվար լինեն։
Գործով փաստաբան Անի Դավթյանն էլ հավելեց, որ իրենք լուսանկարների օգտագործման ժամանակահատվածի համար պահանջել և ստացել են նախատեսված հոնորարի կրկնապատիկը։ Դավթյանը վստահ է, որ եթե նմանատիպ դատական գործեր շատ լինեն, դրանք զսպող մեխանիզմ կդառնան լուսանկարներն անօրինական օգտագործողների համար։