https://arm.sputniknews.ru/20250126/sharunakakan-arajyntac-ev-khaghaghutjun-erevany-shnvorhavvorel-e-hndkastani-hanrapetutjan-ory-85146514.html
Շարունակական առաջընթաց և խաղաղություն․ Երևանը շնորհավորել է Հնդկաստանի Հանրապետության օրը
Շարունակական առաջընթաց և խաղաղություն․ Երևանը շնորհավորել է Հնդկաստանի Հանրապետության օրը
Sputnik Արմենիա
Երևանը հաստատակամություն է արտահայտել հետագայում ևս ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված լայնածավալ համագործակցությունը։ 26.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-26T17:58+0400
2025-01-26T17:58+0400
2025-01-26T17:58+0400
հայաստան
հնդկաստան
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/2056/55/20565598_0:0:1601:901_1920x0_80_0_0_e0e97a9211661d10d5faca9477a0215e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա: Այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում՝ հղված Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Հանրապետության օրվա առթիվ:Վարչապետը Հնդկաստանի բարեկամ ժողովրդին մաղթել է շարունակական առաջընթաց, խաղաղություն և բարօրություն:Օրվա առիթով շնորհավորական ուղերձ է տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատակամություն է հայտնել հետագայում ևս ամրապնդելու խորը բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ բնորոշվող լայնածավալ համագործակցությունը:Նշենք, որ Հնդկաստանի Հանրապետության օրն ազգային տոն է, որը նվիրված է սահմանադրության ընդունմանը։ Հնդկաստանի սահմանադիր ժողովը 1949 թվականի հունվարի 26-ին ընդունեց սահմանադրությունը, իսկ ուղիղ մեկ տարի անց՝ 1950 թ․ հունվարի 26-ին այն ուժի մեջ մտավ։ Դրանով երկիրն անցում կատարեց բրիտանական դոմինիոնի կարգավիճակից հանրապետության։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2056/55/20565598_77:0:1498:1066_1920x0_80_0_0_8124d8212e80324b7489d3cb7989d962.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, ուղերձ
հայաստան, հնդկաստան, ուղերձ
Շարունակական առաջընթաց և խաղաղություն․ Երևանը շնորհավորել է Հնդկաստանի Հանրապետության օրը
Երևանը հաստատակամություն է արտահայտել հետագայում ևս ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված լայնածավալ համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա: Այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական
ուղերձում՝ հղված Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Հանրապետության օրվա առթիվ:
«Վերահաստատելով մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման անսասան հանձնառությունը՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի միջոցով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները»,- նշված է ուղերձում։
Վարչապետը Հնդկաստանի բարեկամ ժողովրդին մաղթել է շարունակական առաջընթաց, խաղաղություն և բարօրություն:
Օրվա առիթով շնորհավորական ուղերձ է տարածել նաև
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատակամություն է հայտնել հետագայում ևս ամրապնդելու խորը բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ բնորոշվող լայնածավալ համագործակցությունը:
Նշենք, որ Հնդկաստանի Հանրապետության օրն ազգային տոն է, որը նվիրված է սահմանադրության ընդունմանը։ Հնդկաստանի սահմանադիր ժողովը 1949 թվականի հունվարի 26-ին ընդունեց սահմանադրությունը, իսկ ուղիղ մեկ տարի անց՝ 1950 թ․ հունվարի 26-ին այն ուժի մեջ մտավ։ Դրանով երկիրն անցում կատարեց բրիտանական դոմինիոնի կարգավիճակից հանրապետության։