https://arm.sputniknews.ru/20250126/leningradi-shrjapakumy-veraprats-kiny-masnakcum-e-ajn-veracnelu-81-amjaki-mijvocarumnerin-85141887.html
Լենինգրադի շրջափակումը վերապրած կինը մասնակցում է այն վերացնելու 81-ամյակի միջոցառումներին
Լենինգրադի շրջափակումը վերապրած կինը մասնակցում է այն վերացնելու 81-ամյակի միջոցառումներին
Sputnik Արմենիա
Գալինա Պավլովնայի կարծիքով՝ շրջափակման մասին հիշողությունը պահպանելը մեր պարտքն է նրանց հանդեպ, ովքեր ողջ չեն մնացել։ 26.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-26T14:17+0400
2025-01-26T14:17+0400
2025-01-26T14:17+0400
լենինգրադ
շրջափակում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1a/85140296_0:430:960:970_1920x0_80_0_0_d80d25d19c47c9b170f9f86a2dee3931.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Լենինգրադի շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովան Երևանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու շրջափակման վերացման 81-ամյակին նվիրված միջոցառումներին:Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։Նշվում է, որ Պետուխովան թոռնուհու հետ Լենինգրադի մարզի վարչակազմի հրավերով և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության աջակցությամբ արդեն Պետերբուրգում են: «Մեծ հաղթանակի դեմքերը». հայ վետերաններին իրենց լուսանկարներն են նվիրելԼենինգրադի շրջափակման վերացման 81-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումները տեղի են ունենում հունվարի 26-28-ը: Միջոցառումները ներառում են հանդիսավոր մաս և հագեցած մշակութային ծրագիր:Նշվում է, որ Գալինա Պավլովնայի համար այս ճամփորդությունը հնարավորություն է կրկին կապ հաստատել հայրենի քաղաքի հետ, որը դարձել է արիության և տոկունության խորհրդանիշ:Պետուխովան ծնվել է Լենինգրադում 1938-ին, նրա ծնողները բնիկ լենինգրադցիներ են։ Պետուխովան երեք տարեկան էր, երբ սկսվել է պատերազմը, բայց նա, թեպետ աղոտ, հիշում է այդ սարսափելի օրերը: Օրինակ, թե ինչպես է մայրը իր զգեստի ծայրին կարել անունով և հասցեով մի կտոր: Ծնողները սովից մահացել են շրջափակման ժամանակ։ Փոքրիկ Գալինան հայտնվել է Սվերդլովսկի շրջանի № 58 մանկատանը։ Հիմա այն արդեն չկա։Գալինա Պավլովնան հստակ հիշում է, թե ինչպես են իրենց Լենինգրադի մանկատունը 1942-ի հունիսի 17-ին բեռնանավերով տեղափոխվել «մեծ ցամաք»։ Տարհանման ժամանակ սկսվել է ռմբակոծություն, և երբ այն ավարտվել է, փոքրիկ Գալինան ջրի մեջ տեսել է բազմաթիվ պանամա գլխարկներ: Նա չգիտի, թե արդյոք այդ ժամանակ երեխաները մահացել են, բայց ջրի վրա գտնվող այս պանամաները մեխվել են հիշողության մեջ..․Ինչպես նաև ռմբակոծությունը Լադոգայում, որի տակ հայտնվել են մանկատան սաները։ Հատուկ զգացումով կինը հիշում է սովը պաշարված Լենինգրադում։ Մանկատանը նրանց սև հաց էին տալիս։ Պատերազմի սոված և ցուրտ տարիները ազդել են Գալինայի առողջության վրա: «Մի փաստ եմ բացահայտել, որն ինձ ցնցել է». Պուտինը` Լենինգրադի շրջափակման մասինՀայրենական մեծ պատերազմից հետո նա ավարտել է միայն յոթ դասարան, քանի որ «անհրաժեշտ էր ավերակներից բարձրացնել հայրենիքը»: Գալինա Պավլովնան Հայաստան է եկել 1962-ին. դեռ շատ երիտասարդ տարիքում նա օգնել է տեղական թեթև արդյունաբերության կայացմանը։ Ամուսնացել է հայի հետ, մեծացրել դստերը, թոռներին, իսկ հիմա օգնում է մեծացնել ծոռանը։ Քառասունհինգ տարի աշխատել է Երևանի կամվոլի կոմբինատում, որտեղ լավագույն ջուլհակն էր։ Գալինա Պավլովնան պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով և Փառքի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով:2009-ին Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի վարչակազմի որոշմամբ նրան շնորհվել է «Շրջափակված Լենինգրադի բնակիչ» նշանը։2024-ի դրությամբ Հայաստանում ապրում էր Լենինգրադի շրջափակումը վերապրած վեց մարդ։
լենինգրադ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1a/85140296_0:395:960:1115_1920x0_80_0_0_55526881a93987ecce7d9e57add812d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լենինգրադ, շրջափակում, հայաստան
լենինգրադ, շրջափակում, հայաստան
Լենինգրադի շրջափակումը վերապրած կինը մասնակցում է այն վերացնելու 81-ամյակի միջոցառումներին
Գալինա Պավլովնայի կարծիքով՝ շրջափակման մասին հիշողությունը պահպանելը մեր պարտքն է նրանց հանդեպ, ովքեր ողջ չեն մնացել։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Լենինգրադի շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովան Երևանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու շրջափակման վերացման 81-ամյակին նվիրված միջոցառումներին:
Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Նշվում է, որ Պետուխովան թոռնուհու հետ Լենինգրադի մարզի վարչակազմի հրավերով և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության աջակցությամբ արդեն Պետերբուրգում են:
Լենինգրադի շրջափակման վերացման 81-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումները տեղի են ունենում հունվարի 26-28-ը: Միջոցառումները ներառում են հանդիսավոր մաս և հագեցած մշակութային ծրագիր:
Նշվում է, որ Գալինա Պավլովնայի համար այս ճամփորդությունը հնարավորություն է կրկին կապ հաստատել հայրենի քաղաքի հետ, որը դարձել է արիության և տոկունության խորհրդանիշ:
«Շրջափակման մասին հիշողությունը պահպանելը մեր պարտքն է նրանց հանդեպ, ովքեր ողջ չեն մնացել, և ապագա սերունդների առջև», - կարծում է նա:
Պետուխովան ծնվել է Լենինգրադում 1938-ին, նրա ծնողները բնիկ լենինգրադցիներ են։ Պետուխովան երեք տարեկան էր, երբ սկսվել է պատերազմը, բայց նա, թեպետ աղոտ, հիշում է այդ սարսափելի օրերը: Օրինակ, թե ինչպես է մայրը իր զգեստի ծայրին կարել անունով և հասցեով մի կտոր: Ծնողները սովից մահացել են շրջափակման ժամանակ։ Փոքրիկ Գալինան հայտնվել է Սվերդլովսկի շրջանի № 58 մանկատանը։ Հիմա այն արդեն չկա։
Գալինա Պավլովնան հստակ հիշում է, թե ինչպես են իրենց Լենինգրադի մանկատունը 1942-ի հունիսի 17-ին բեռնանավերով տեղափոխվել «մեծ ցամաք»։ Տարհանման ժամանակ սկսվել է ռմբակոծություն, և երբ այն ավարտվել է, փոքրիկ Գալինան ջրի մեջ տեսել է բազմաթիվ պանամա գլխարկներ: Նա չգիտի, թե արդյոք այդ ժամանակ երեխաները մահացել են, բայց ջրի վրա գտնվող այս պանամաները մեխվել են հիշողության մեջ..․
Ինչպես նաև ռմբակոծությունը Լադոգայում, որի տակ հայտնվել են մանկատան սաները։ Հատուկ զգացումով կինը հիշում է սովը պաշարված Լենինգրադում։ Մանկատանը նրանց սև հաց էին տալիս։ Պատերազմի սոված և ցուրտ տարիները ազդել են Գալինայի առողջության վրա:
Հայրենական մեծ պատերազմից հետո նա ավարտել է միայն յոթ դասարան, քանի որ «անհրաժեշտ էր ավերակներից բարձրացնել հայրենիքը»: Գալինա Պավլովնան Հայաստան է եկել 1962-ին. դեռ շատ երիտասարդ տարիքում նա օգնել է տեղական թեթև արդյունաբերության կայացմանը։ Ամուսնացել է հայի հետ, մեծացրել դստերը, թոռներին, իսկ հիմա օգնում է մեծացնել ծոռանը։ Քառասունհինգ տարի աշխատել է Երևանի կամվոլի կոմբինատում, որտեղ լավագույն ջուլհակն էր։ Գալինա Պավլովնան պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով և Փառքի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով:
2009-ին Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի վարչակազմի որոշմամբ նրան շնորհվել է «Շրջափակված Լենինգրադի բնակիչ» նշանը։
2024-ի դրությամբ Հայաստանում ապրում էր Լենինգրադի շրջափակումը վերապրած վեց մարդ։