00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Фильм "Пророк": мифы и факты об Александре Пушкине
15:04
24 ր
Исторический ликбез
Александр Пушкин: бунтарь или друг царя
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում. «Հրապարակ»

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2025
Տիգրան Ավինյան
Բաժանորդագրվել
Թերթը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը «Ավինյան, սիրուն չի» օպերացիան կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում` ի դեմս ավագանու անդամ Վլադիմիր Կիրակոսյանի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ըստ պարբերականի` քաղաքապետի պաշտոնի «պահուստային թեկնածուի»` Ավինյանի առաջին տեղակալ Արմեն Փամփուխչյանի թեման արդեն փակվել է։
«Չնայած Արմեն Փամբուխչյանին Երևանի ավագանու ցուցակում ընդգրկելով, ապա քաղաքապետի առաջին տեղակալի կարգավիճակ շնորհելով` Նիկոլ Փաշինյանը նրան դիտարկում էր որպես այլընտրանք Տիգրան Ավինյանին, որպեսզի ՔՊ-ն պատեհ պահին Երևանի քաղաքապետի իր նախընտրելի թեկնածուն ունենա, և չկրկնվի Հայկ Մարությանի ժամանակ կատարվածը, երբ ավագանու կազմում չկար գեթ մեկը, ումով կփոխարինեին Հայկոյին, սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ Փամբուխչյանի թեման փակված է։ Նրա հոր վարկերի հետ կապված սկանդալային պատմությունից հետո համարում են, որ նա այնքան է վարկաբեկված, որ չի կարելի քաղաքապետ նշանակել»,– գրում է թերթը։
Ու թեև արդեն շրջանառվում է Վլադիմիր Կիրակոսյանի անունը, բայց պարբերականը ենթադրում է, որ Փաշինյանը «Ավինյան, սիրուն չի» օպերացիան կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել:
Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել
Հիշեցնենք` ամիսներ առաջ մամուլը գրեց, որ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, բանկից ստացել է 1,5 մլրդ դրամի վարկ և 40 հեկտար հող է գնել արտոնյալ պայմաններով։ Նշված վարկը տարեց թոշակառուին տրամադրվել է այն պատճառով, որ բեռնափոխադրմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը բանկում հանդես է եկել որպես երաշխավոր։
Երևանի ավագանու նիստում տրանսպորտային նոր փաթեթներ կառաջարկվեն. Տիգրան Ավինյան
Նշենք, որ Վլադիմիր Կիրակոսյանը ծնվել է 1984 թվականին Երևանում։ Սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» ֆակուլտետում։ Եղել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի օգնականը, իսկ 2022–ից` Անտառային կոմիտեի նախագահը։
2021 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
2022 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էրեբունի վարչական շրջանի խորհրդի նախագահ, իսկ 2023 թ–ից Երևանի ավագանու անդամ է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Լրահոս
0