https://arm.sputniknews.ru/20250125/pekiny-deghin-lujs-e-varel-erevani-hamar-inchu-chinastany-7-amis-despan-chuni-hhum-85120365.html
Պեկինը դեղին լույս է վառել Երևանի համար. ինչո՞ւ Չինաստանը 7 ամիս դեսպան չունի ՀՀ–ում
Պեկինը դեղին լույս է վառել Երևանի համար. ինչո՞ւ Չինաստանը 7 ամիս դեսպան չունի ՀՀ–ում
Sputnik Արմենիա
Դիվանագետը նշում է, որ հայ–ռուսական հարաբերությունները Չինաստանի համար դիտարկվում են որպես լակմուսի թուղթ։ 25.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-25T13:00+0400
2025-01-25T13:00+0400
2025-01-25T13:09+0400
հայաստան
չինաստան
սերգեյ մանասարյան
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/421/06/4210604_0:83:1601:983_1920x0_80_0_0_84c4ba8af3312b6fff360fdfee0e1e3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Չինաստանը դեղին լույս է վառել Հայաստանի համար ու սպասում է մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանը անդրադառնալով հարցին, թե ինչու Չինաստանը Հայաստանում արդեն 7 ամիս դեսպան չունի։Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին, դրանից հետո նոր դեսպան չի նշանակվել։«Սա նորմալ երևույթ չէ։ Սա նշանակում է, որ խնդիր կա, թե ինչքանով է այդ խնդիրը լուրջ, կյանքը ցույց կտա, բայց ֆիքսենք այն, ինչ կա»,– ասաց Մանասարյանը։Նա համոզված է, որ խնդիրն այս պահին Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն են, քանի որ հետխորհրդային բոլոր փոքր պետությունների հետ հարաբերություններ ստեղծելիս Չինաստանը տվյալ պետության և Ռուսաստանի միջև հարաբերությունները դիտարկում է որպես լակմուսի թուղթ։Մանասյանի կարծիքով` անցել են ժամանակները, երբ Հայաստանը կկարողանար բոլորի հետ լեզու գտնել ու համակերպվել բոլորի հետ։ Ըստ նրա` այսօր պետք է հստակ որոշել` որտեղ ես, ում հետ ես և ոնց ես շարունակում ապրել։Շուրջ 7 ամիս է` Չինաստանը Հայաստանում դեսպան չունի. քաղաքագետը խոսել է պատճառների մասինԻնչ վերաբերում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին, ապա Մանասարյանը հիշեցրեց, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է դրան մասնակցելու պատրաստակամության մասին, բայց այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չի արվել։«Մինչ օրս սայլը տեղից չի շարժվել, և ես չեմ կարող մատնանշել որևէ ուրջ նախագիծ, որով մենք հետաքրքրված ենք ու հետաքրքրված ենք հենց Չինաստանի մասնակցության առումով»,– ասաց դիվանագետը։Եթե Հայաստանը չպահպանի հարաբերությունները Չինաստանի հետ, ապա, ըստ դիվանագետի, Երևանը կկորցնի լուրջ գործընկեր, որը շուտով կդառնա (եթե արդեն չի դարձել) միջազգային բևեռներից մեկը:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/421/06/4210604_90:0:1509:1064_1920x0_80_0_0_133520225e3108f9605e5da63af742aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չինաստան, սերգեյ մանասարյան, դեսպան
հայաստան, չինաստան, սերգեյ մանասարյան, դեսպան
Պեկինը դեղին լույս է վառել Երևանի համար. ինչո՞ւ Չինաստանը 7 ամիս դեսպան չունի ՀՀ–ում
13:00 25.01.2025 (Թարմացված է: 13:09 25.01.2025) Դիվանագետը նշում է, որ հայ–ռուսական հարաբերությունները Չինաստանի համար դիտարկվում են որպես լակմուսի թուղթ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Չինաստանը դեղին լույս է վառել Հայաստանի համար ու սպասում է մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանը անդրադառնալով հարցին, թե ինչու Չինաստանը Հայաստանում արդեն 7 ամիս դեսպան չունի։
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին, դրանից հետո նոր դեսպան չի նշանակվել։
«Սա նորմալ երևույթ չէ։ Սա նշանակում է, որ խնդիր կա, թե ինչքանով է այդ խնդիրը լուրջ, կյանքը ցույց կտա, բայց ֆիքսենք այն, ինչ կա»,– ասաց Մանասարյանը։
Նա համոզված է, որ խնդիրն այս պահին Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն են, քանի որ հետխորհրդային բոլոր փոքր պետությունների հետ հարաբերություններ ստեղծելիս Չինաստանը տվյալ պետության և Ռուսաստանի միջև հարաբերությունները դիտարկում է որպես լակմուսի թուղթ։
«Այսինքն` եթե հարաբերությունները նորմալ են, ուրեմն կանաչ լույս է, ու չինացիները գնում են առաջ։ Իսկ եթե մենք այլ ուղղության ենք ձգտում` դեպի Արևմուտք, դա եթե ոչ կարմիր, ապա դեղին լույս է չինացիների համար։ Իմ խորին համոզմամբ` չինացիները այսօր ունեն դեղին լույս մեր առաջ, ու նրանք սպասում են, թե ինչ է տեղի ունենալու, ոնց է շարունակվելու, որտեղ ենք մենք գնալու»,– հավելեց նախկին դեսպանը։
Մանասյանի կարծիքով` անցել են ժամանակները, երբ Հայաստանը կկարողանար բոլորի հետ լեզու գտնել ու համակերպվել բոլորի հետ։ Ըստ նրա` այսօր պետք է հստակ որոշել` որտեղ ես, ում հետ ես և ոնց ես շարունակում ապրել։
Ինչ վերաբերում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին, ապա Մանասարյանը հիշեցրեց, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է դրան մասնակցելու պատրաստակամության մասին, բայց այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չի արվել։
«Մինչ օրս սայլը տեղից չի շարժվել, և ես չեմ կարող մատնանշել որևէ ուրջ նախագիծ, որով մենք հետաքրքրված ենք ու հետաքրքրված ենք հենց Չինաստանի մասնակցության առումով»,– ասաց դիվանագետը։
Եթե Հայաստանը չպահպանի հարաբերությունները Չինաստանի հետ, ապա, ըստ դիվանագետի, Երևանը կկորցնի լուրջ գործընկեր, որը շուտով կդառնա (եթե արդեն չի դարձել) միջազգային բևեռներից մեկը: