00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:48
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրահանգ է եղել. USAID*–ին դադարեցրել Է Ուկրաինային առնչվող նախագծերի ֆինանսավորումը

© AP Photo / Brendan McDermidՎաշինգտոն
Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2025
Վաշինգտոն
Բաժանորդագրվել
Ամերիկյան ԶԼՄ–ները գրում են, որ ԱՄՆ պետքարտուղարը կարգադրել է 90 օրով անհապաղ դադարեցնել արտասահմանյան օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Ուկրաինայի հետ կապված նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու հրահանգ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:
«USAID–ի պաշտոնյան, որը չցանկացավ բացահայտել իր ինքնությունը, ասաց, որ Ուկրաինայում իրականացվող նախագծերի համար պատասխանատու սպաներին հրամայվել է դադարեցնել ամբողջ աշխատանքը», - ասվում է նյութում:
Նոր կարգադրությունը նշանակում է, որ կդադարեցվի ԱՄՆ կառավարության կողմից արդեն հաստատված ծրագրերի ֆինանսավորումը:
Ըստ Պետդեպարտամենտի գործող աշխատակցի և Բայդենի վարչակազմի նախկին պաշտոնյաների` կասեցումը կառնչվի առանցքային դաշնակիցներին, ինչպիսիք են Ուկրաինան, Հորդանանը և Թայվանը:
Երեկ ամերիկյան թերթերը, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ ԱՄՆ-ի ներքին քաղաքականությանն առնչվող քայլերը, որոնք նախաձեռնել է նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին օրերին, քաոս են առաջացրել որոշ գերատեսչությունների աշխատանքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը հրամանագիր է ստորագրել այլ երկրներին ԱՄՆ-ի օգնության բոլոր ծրագրերը 90 օրով ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ըստ ԶԼՄ–ների` ստուգում կանցկացվի պարզելու համար` այդ օգնության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին, թե ոչ:
Ամերիկյան մամուլն այսօր գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել է 90 օրով անհապաղ դադարեցնել արտասահմանյան օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը:
Թե ինչ ծավալի օգնության վրա կազդի հրամանագիրը, այս պահին պարզ չէ։
Թրամփը հրամայել է գաղտնազերծել Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների փաստաթղթերը
*Գործակալությունն արգելված Է Ռուսաստանի Դաշնությունում:
Լրահոս
0