00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունը չի պատասխանում Կիրանցի մոտ գտնվող պոմպակայանի ճակատագրի մասին հարցին

Ցուցանակ - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2025
Ցուցանակ
Բաժանորդագրվել
Կայաններից մեկը պետք է ջուր մատակարարեր Սարիգյուղին, բայց սահմանազատումից հետո այդ հատվածը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ ճակատագրի է արժանացել Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ գտնվող պոմպակայանը։
Տեղի բնակիչների խոսքով՝ սահմանազատման հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել պոմպակայաններից մեկը, որը պետք է ջուր մատակարարեր հարևան Սարիգյուղին։ Ընդ որում` նախքան տարածքը փոխանցելը այն ապամոնտաժել են և հանել պոմպերը։
Սարիգյուղի ղեկավար Սեյրան Սարիբեկյանը մեր հարցերին չպատասխանեց և խնդրեց պաշտոնական հարցում ուղարկել իշխանություններին։
Sputnik Արմենիան դեռևս 2024 թվականի հոկտեմբերի վերջին հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցի` սահմանազատման/սահմանագծման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցե՞լ է Տավուշի մարզի Սարիզյուղի պոմպակայանը կամ պոմպակայաններից մեկը: Եթե այո, ապա այն աշխատո՞ւմ էր։ Եվ ինչո՞վ է պայմանավորված Սարիգյուղի ջրամատակարարման համակարգի արդիականացման նոր նախագիծը:
Ու թեև արդեն ամիսներ են անցել, բայց նախարարությունը դեռ չի կարողացել պատասխանել մեր հարցերին։
Նշենք, որ 2020 թվականին պոմպակայանի, խորքային հորի և խողովակաշարի կառուցման համար հատկացվեց 86 մլն դրամ, որը պետք է ապահովեր գյուղի 360 տնտեսություն: Սակայն խնդիրը չլուծվեց, և 2022-2023 թվականներին 99 մլն դրամով կառուցեցին նոր պոմպակայան և հոր, ինչպես նաև արտաքին և ներքին ցանց։
Իսկ 2024 թվականի հոկտեմբերին Տավուշի մարզպետարանը Սարիգյուղի խմելու ջրի համակարգի արդիականացման նոր նախագիծ պատվիրեց։
Հիշեցնենք` սահմանազատման շրջանակում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհի մի հատված և 50-ից ավելի հողամաս հանձնվեցին Ադրբեջանին։
Լրահոս
0