00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
22:26
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի հարցով դիվանագիտական նախաձեռնություններին. Ֆիդան

© Photo : press office of MFA of RFՀաքան Ֆիդան
Հաքան Ֆիդան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2025
Հաքան Ֆիդան
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Թուրքիան առաջարկում է Ուկրաինայի հարցով բանակցություններում հանդես գալ որպես միջնորդ:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի հարցով դիվանագիտական նախաձեռնություններին, դա հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ֆիդանի խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը մոտենում է բեկումնային կետին։
«Դիվանագիտությունը կայուն և արդար լուծման միակ տարբերակն է։ Մենք պատրաստ ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են բանակցային գործընթացի աշխուժացմանը՝ պատերազմի շուտափույթ դադարեցման նպատակով», - ասել է Ֆիդանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Թուրքիան առաջարկում է Ուկրաինայի հարցով հնարավոր բանակցություններում հանդես գալ որպես միջնորդ:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսին հանդես եկավ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով` Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և բանակցությունների պատրաստակամության մասին կհայտարարի Ռուսաստանի նոր տարածաշրջաններից ուկրաինական զորքը դուրս բերելուց հետո։ Բացի այդ, Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու մասին, Ուկրաինան պետք է իրականացնի ապառազմականացում և ապազգայնականացում, ինչպես նաև ընդունի չեզոք, արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակ: Պուտինն այս համատեքստում անդրադարձավ նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկմանը։
2024 թվականի սեպտեմբերին Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ Պուտինը հայտարարեց, որ եթե Ուկրաինան բանակցելու ցանկություն ունենա, Ռուսաստանը չի հրաժարվում դրանցից, բայց այդ բանակցությունները կանցկացվեն Ստամբուլում արձանագրված պայմանավորվածությունների հիման վրա։
Լրահոս
0