https://arm.sputniknews.ru/20250124/haskanum-enq-inch-pvordzutjan-mej-enq-hajtnvelu-patgamavvory-emin-merdzenalu-masin-85088373.html
Հասկանո՞ւմ ենք` ինչ փորձության մեջ ենք հայտնվելու. պատգամավորը` ԵՄ–ին «մերձենալու» մասին
Հասկանո՞ւմ ենք` ինչ փորձության մեջ ենք հայտնվելու. պատգամավորը` ԵՄ–ին «մերձենալու» մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորին հետաքրքրում է, թե ինչպես են նախաձեռնության հեղինակները պատկերացնում ԵՄ–ին անդամակցելու գործընթացը, երբ մենք մեծապես կախված ենք ԵԱՏՄ–ից։ 24.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-24T13:18+0400
2025-01-24T13:18+0400
2025-01-24T13:27+0400
հայաստան
եվրամիություն
արմեն գևորգյան
արտակ զեյնալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65617285_0:0:1600:900_1920x0_80_0_0_27f53afa88e86efe9d418c92000be378.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանություններն ավելի շատ ոչ թե ԵԱՏՄ–ից են անհանգստանում, այլ Ռուսաստանից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն այս հայտարարությունն արեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի մասնակիցները քննարկում են Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, որը նախաձեռնել են արևմտամետները։Գևորգյանը հիշեցրեց, որ այս պահին ԵՄ անդամակցության 9 պետություն կա, և, օրինակ, Թուրքիան դեռ 1987 թվականից է սկսել իր բանակցությունները, որոնք շարունակվում են մինչ օրս։ 2022 թվականից թեկնածուներ դարձան նաև Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, և ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու պահին նրանցից որևիցե մեկը որևէ այլ միության անդամ չի եղել։«Հիմա մեր դեպքում կա պատմական իրողություն` մենք ԵԱՏՄ անդամ ենք և զուգահեռ մենք ԵՄ հայց ենք ներկայացնում։ Հիմա ուզում եմ հասկանալ` այս օրենքն ընդունելուց հետո որքա՞ն կարող է տևել քաղաքական գործընթացը մինչև հանրաքվեի նշանակելը։ Ստացվում է` այդ ամբողջ ընթացքում փոխելու ենք ու մոտեցնելու ենք մեր ամբողջ օրենսդրությունը ԵՄ–ին, սակայն շարունակելու ենք մնա՞լ ԵԱՏՄ անդամ` առաջնորդվելով իրենց մոտեցումներով, քաղաքականությամբ, իսկ ԵԱՏՄ–ն էլ, պայմանական ասած, հանդուրժելո՞ւ է այդ 10 տարվա գործընթացը։ Դուք այսպե՞ս եք պատկերացնում առաջիկա գործընթացը»,– հետաքրքրվեց Գևորգյանը։Հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ ԵՄ–ում շատ ավելի բարձր ստանդարտներ են գործում, և երբ ՀՀ արտադրանքը համապատասխանեցվի այդ ստանդարտներին, ապա դրա մեջ կլանված կլինեն ԵԱՏՄ ստանդարտները։«Այսինքն` մենք մեր չափանիշները կարող ենք համապատասխանեցնել ԵՄ ստանդարտներին և այդպիսով կոնֆլիկտի մեջ չմտնել ԵԱՏՄ ստանդարտների հետ։ Իհարկե, անհամատեղելի է իրար հետ մրցակցող մաքսային տարբեր միություններում միաժամանակյա առկայությունը։ Եթե ինչ–որ մի պահի ՀՀ–ն կարիք ունենա մտնելու ԵՄ մաքսային տարածքի մեջ մինչև անդամակցությունը, բնականաբար, այստեղ կառաջանա անհամատեղելիություն ԵԱՏՄ մաքսային տարածքի հետ։ Այդ ժամանակ, այո՛, կարիք կլինի փոխելու մաքսային միությունը։ ԵԱՏՄ–ն տնտեսական կառույց է, որը բխում է մեր շահերից, և դա համատեղ, անդամ պետությունների միասնական շահն է, որտեղ յուրաքանչյուրն ինքն է որոշում` այդ տնտեսական կառույցում լինել, թե ոչ»,– ասաց Զեյնալյանը։Արմեն Գևորգյանը հակադարձեց` հիշեցնելով հնարավոր վտանգների մասին։«Մենք հասկանո՞ւմ ենք` թե տնտեսական ու քաղաքական իմաստով ի՞նչ փորձության մեջ ենք հայտնվելու առաջիկա տարիների ընթացքում, երբ ընդունենք այս օրենքն ու մոտարկենք այն ԵՄ–ին` ենթադրելով, թե ԵԱՏՄ անդամ լինելով` նա մեծահոգաբար հանդուրժող է լինելու մեր այդ ձգտումներին»,– ընդգծեց պատգամավորը։Ի պատասխան Զեյնալյանն ասաց. «Եթե խոսքը վերաբերում է չնորմավորված խանդին, նենգ, արգրեսիվ վարքագծին, ԵԱՏՄ անվան տակ թաքնված այլ բաներին, դա ուրիշ հարց է»։Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։«Թե ինչ կլինի հետո, կհասկանանք». Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65617285_55:0:1475:1065_1920x0_80_0_0_40ed9f00943c113ef4c09afa867ca8be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, արմեն գևորգյան, արտակ զեյնալյան
հայաստան, եվրամիություն, արմեն գևորգյան, արտակ զեյնալյան
Հասկանո՞ւմ ենք` ինչ փորձության մեջ ենք հայտնվելու. պատգամավորը` ԵՄ–ին «մերձենալու» մասին
13:18 24.01.2025 (Թարմացված է: 13:27 24.01.2025) Ընդդիմադիր պատգամավորին հետաքրքրում է, թե ինչպես են նախաձեռնության հեղինակները պատկերացնում ԵՄ–ին անդամակցելու գործընթացը, երբ մենք մեծապես կախված ենք ԵԱՏՄ–ից։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանություններն ավելի շատ ոչ թե ԵԱՏՄ–ից են անհանգստանում, այլ Ռուսաստանից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն այս հայտարարությունն արեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի մասնակիցները քննարկում են Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, որը նախաձեռնել են արևմտամետները։
«Ավելի ազնիվ կլինի, եթե ասեք, որ դուք ավելի շատ ոչ թե ԵԱՏՄ–ից եք անհանգստանում, որտեղ վետոյի իրավունք ունեք, այլ որ ՌԴ–ն կարող է խնդիրներ ստեղծել»,– ասաց նա։
Գևորգյանը հիշեցրեց, որ այս պահին ԵՄ անդամակցության 9 պետություն կա, և, օրինակ, Թուրքիան դեռ 1987 թվականից է սկսել իր բանակցությունները, որոնք շարունակվում են մինչ օրս։ 2022 թվականից թեկնածուներ դարձան նաև Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, և ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու պահին նրանցից որևիցե մեկը որևէ այլ միության անդամ չի եղել։
«Հիմա մեր դեպքում կա պատմական իրողություն` մենք ԵԱՏՄ անդամ ենք և զուգահեռ մենք ԵՄ հայց ենք ներկայացնում։ Հիմա ուզում եմ հասկանալ` այս օրենքն ընդունելուց հետո որքա՞ն կարող է տևել քաղաքական գործընթացը մինչև հանրաքվեի նշանակելը։ Ստացվում է` այդ ամբողջ ընթացքում փոխելու ենք ու մոտեցնելու ենք մեր ամբողջ օրենսդրությունը ԵՄ–ին, սակայն շարունակելու ենք մնա՞լ ԵԱՏՄ անդամ` առաջնորդվելով իրենց մոտեցումներով, քաղաքականությամբ, իսկ ԵԱՏՄ–ն էլ, պայմանական ասած, հանդուրժելո՞ւ է այդ 10 տարվա գործընթացը։ Դուք այսպե՞ս եք պատկերացնում առաջիկա գործընթացը»,– հետաքրքրվեց Գևորգյանը։
Հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ ԵՄ–ում շատ ավելի բարձր ստանդարտներ են գործում, և երբ ՀՀ արտադրանքը համապատասխանեցվի այդ ստանդարտներին, ապա դրա մեջ կլանված կլինեն ԵԱՏՄ ստանդարտները։
«Այսինքն` մենք մեր չափանիշները կարող ենք համապատասխանեցնել ԵՄ ստանդարտներին և այդպիսով կոնֆլիկտի մեջ չմտնել ԵԱՏՄ ստանդարտների հետ։ Իհարկե, անհամատեղելի է իրար հետ մրցակցող մաքսային տարբեր միություններում միաժամանակյա առկայությունը։ Եթե ինչ–որ մի պահի ՀՀ–ն կարիք ունենա մտնելու ԵՄ մաքսային տարածքի մեջ մինչև անդամակցությունը, բնականաբար, այստեղ կառաջանա անհամատեղելիություն ԵԱՏՄ մաքսային տարածքի հետ։ Այդ ժամանակ, այո՛, կարիք կլինի փոխելու մաքսային միությունը։ ԵԱՏՄ–ն տնտեսական կառույց է, որը բխում է մեր շահերից, և դա համատեղ, անդամ պետությունների միասնական շահն է, որտեղ յուրաքանչյուրն ինքն է որոշում` այդ տնտեսական կառույցում լինել, թե ոչ»,– ասաց Զեյնալյանը։
Արմեն Գևորգյանը հակադարձեց` հիշեցնելով հնարավոր վտանգների մասին։
«Մենք հասկանո՞ւմ ենք` թե տնտեսական ու քաղաքական իմաստով ի՞նչ փորձության մեջ ենք հայտնվելու առաջիկա տարիների ընթացքում, երբ ընդունենք այս օրենքն ու մոտարկենք այն ԵՄ–ին` ենթադրելով, թե ԵԱՏՄ անդամ լինելով` նա մեծահոգաբար հանդուրժող է լինելու մեր այդ ձգտումներին»,– ընդգծեց պատգամավորը։
Ի պատասխան Զեյնալյանն ասաց. «Եթե խոսքը վերաբերում է չնորմավորված խանդին, նենգ, արգրեսիվ վարքագծին, ԵԱՏՄ անվան տակ թաքնված այլ բաներին, դա ուրիշ հարց է»։
Հիշեցնենք` հունվարի 9-ին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։