00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
17:08
1 ր
Ռոբերտ Քոչարյան
17:10
4 ր
Ռոբերտ Քոչարյան
17:14
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:18
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:20
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:22
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:24
3 ր
Ռոբերտ Քոչարյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանը դատավորից բացատրություն պահանջեց. վիճաբանություն դատական ​​նիստի ժամանակ

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Բաժանորդագրվել
Դատական ​​նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա փետրվարի 11-ին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Դատավարության ընթացքում այսօր վիճաբանություն տեղի ունեցավ դատավոր Սարգիս Պետրոսյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև։
Քոչարյանից բացի մեղադրյալների թվում են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի կողմից մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու որոշումից հետո։ Սակայն ավելի ուշ որոշումը բողոքարկվել էր, գործը փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարան, որը ամբաստանյալներին սկսեց նոր մեղադրանքներ առաջադրել։
Դատավարության ընթացքում փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանին հիշեցրեց, որ ամբաստանյալ Քոչարյանի նկատմամբ շարունակում է գործածվել «մեղադրյալ» բառը՝ չնայած մեղադրանքի բացակայությանը։ Նա նշեց, որ պաշտպանական կողմն առարկում է սրա վերաբերյալ, ինչի մասին երկու անգամ տեղեկացրել է դատարանին։
Պետրոսյանը պատասխանեց, որ դատարանը չի ընդունում պաշտպանական կողմի առարկությունը։
Դրան արձագանքեց Քոչարյանն՝ դատավորից պահանջելով բացատրել, թե կոնկրետ որ հոդվածով է ինքը մեղադրվում։ Ի պատասխան՝ դատավորը նկատողություն արեց նրան՝ նշելով, որ չի կարելի տեղից խոսել։ Քոչարյանը կրկին պահանջեց ճշտել հոդվածը։
Վեճին միջամտեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ դատարանին հիշեցնելով, որ այն ամենը, ինչ ասվում է, արձանագրվում է և իրավական հետևանքներ է ունենալու, օրինակ՝ այլ դատական ատյաններում։
Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք առաջադրվեց
Միևնույն ժամանակ դատարանին առանձին դիմեց Արմեն Գևորգյանը։ Քննարկումներից հետո դատարանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գևորգյանին թույլատրեց հունվար-փետրվարին մեկնել Հայաստանից՝ մասնակցելու ԵԽԽՎ մարմինների նիստերին։
Դատական ​​նիստը հետաձգվեց, նորը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին։
Լրահոս
0