https://arm.sputniknews.ru/20250123/putiny-ev-pashinjany-verjin-khvosakcutjan-zhamanak-chen-qnnarkel-hapkum-hh-ashkhatanqy-peskvov-85052896.html
Պուտինը և Փաշինյանը վերջին խոսակցության ժամանակ չեն քննարկել ՀԱՊԿ–ում ՀՀ աշխատանքը․ Պեսկով
Պուտինը և Փաշինյանը վերջին խոսակցության ժամանակ չեն քննարկել ՀԱՊԿ–ում ՀՀ աշխատանքը․ Պեսկով
Sputnik Արմենիա
Երկու երկրների ղեկավարները հունվարի 17-ին են զրուցել հեռախոսով և մի շարք թեմաներ քննարկել։ 23.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-23T14:00+0400
2025-01-23T14:00+0400
2025-01-24T12:33+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1a/70514123_0:195:3067:1920_1920x0_80_0_0_e05f620ce38930307c00ae11516cd4b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել ՀԱՊԿ–ի շրջանակում Երևանի աշխատանքը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Երկու երկրների ղեկավարները հունվարի 17-ին են զրուցել հեռախոսով։ Ըստ Կրեմլի` Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը, ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ:Լրագրողը Պեսկովին հարցրել է, թե Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է արդյոք ՀԱՊԿ–ում Հայաստանի աշխատանքը ապասառեցնելու թեման։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1a/70514123_125:0:2854:2047_1920x0_80_0_0_f6078ef116e65482433060cb23c96749.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով
Պուտինը և Փաշինյանը վերջին խոսակցության ժամանակ չեն քննարկել ՀԱՊԿ–ում ՀՀ աշխատանքը․ Պեսկով
14:00 23.01.2025 (Թարմացված է: 12:33 24.01.2025) Երկու երկրների ղեկավարները հունվարի 17-ին են զրուցել հեռախոսով և մի շարք թեմաներ քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել ՀԱՊԿ–ի շրջանակում Երևանի աշխատանքը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երկու երկրների ղեկավարները հունվարի 17-ին են զրուցել հեռախոսով։
Ըստ Կրեմլի` Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը, ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ:
Լրագրողը Պեսկովին հարցրել է, թե Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է արդյոք ՀԱՊԿ–ում Հայաստանի աշխատանքը ապասառեցնելու թեման։
«Ո՛չ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- պատասխանել Է Պեսկովը:
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։