https://arm.sputniknews.ru/20250123/kvoshiki-mej-ev-beranum-armavir-qkhum-tmramijvoci-nertapancman-2-depq-e-bacahajtvel-85077324.html
Կոշիկի մեջ և բերանում. «Արմավիր» ՔԿՀ–ում թմրամիջոցի ներթափանցման 2 դեպք է բացահայտվել
Կոշիկի մեջ և բերանում. «Արմավիր» ՔԿՀ–ում թմրամիջոցի ներթափանցման 2 դեպք է բացահայտվել
Sputnik Արմենիա
Կարճատև տեսակցության եկած կինը խոստովանել է, որ թմրամիջոցներով փաթեթներ է բերել։ 23.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-23T21:12+0400
2025-01-23T21:12+0400
2025-01-23T21:14+0400
հայաստան
արմավիր
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/17/85076852_0:0:960:540_1920x0_80_0_0_4907cda6345b129f394b88f96d49dfc9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացահայտվել է թմրամիջոցների ներթափանցման երկու դեպք։ Հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։Մի դեպքում կարճատև տեսակցության եկած կինը` Ջ․Մ․-ն, թմրամիջոցները թաքցրել է բերանի խոռոչում և պայուսակում։Այնուհետև ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում կինը խոստովանել է, որ իր պայուսակում ևս կան հերոին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներով փաթեթներ։Ջ․Մ․-ն ձերբակալվել է։Մյուս դեպքում թմրանյութը հայտնաբերել են արդեն կալանավորի մոտ կարճատև տեսակցությունից հետո։«Կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․Հ․-ին և վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել կասկածելի փաթեթներ, որոնցում եղել են դեղնականաչավուն, բուսական զանգվածներով լցված 2 ներարկիչ, 2 սպիտակ դեղահաբ, ինչպես նաև՝ թմրամիջոցների նմանվող շագանակագույն և դարչնագույն զանգվածներ»,– նշված է հաղորդագրությունում։Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։Իրանից փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխել ՀՀ. տեսանյութ
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/17/85076852_120:0:840:540_1920x0_80_0_0_368d203d5167bb70847892c6b682248c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմավիր, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հայաստան, արմավիր, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Կոշիկի մեջ և բերանում. «Արմավիր» ՔԿՀ–ում թմրամիջոցի ներթափանցման 2 դեպք է բացահայտվել
21:12 23.01.2025 (Թարմացված է: 21:14 23.01.2025) Կարճատև տեսակցության եկած կինը խոստովանել է, որ թմրամիջոցներով փաթեթներ է բերել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացահայտվել է թմրամիջոցների ներթափանցման երկու դեպք։ Հայտնում է
Քրեակատարողական ծառայությունը։
Մի դեպքում կարճատև տեսակցության եկած կինը` Ջ․Մ․-ն, թմրամիջոցները թաքցրել է բերանի խոռոչում և պայուսակում։
«Բերանի խոռոչում հայտնաբերված փաթեթում եղել են հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,57 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,86 գրամ քաշով առանձնացված զանգվածներ»,– նշված է հաղորդագրությունում։
Այնուհետև ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում կինը խոստովանել է, որ իր պայուսակում ևս կան հերոին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներով փաթեթներ։
Մյուս դեպքում թմրանյութը հայտնաբերել են արդեն կալանավորի մոտ կարճատև տեսակցությունից հետո։
«Կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․Հ․-ին և վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել կասկածելի փաթեթներ, որոնցում եղել են դեղնականաչավուն, բուսական զանգվածներով լցված 2 ներարկիչ, 2 սպիտակ դեղահաբ, ինչպես նաև՝ թմրամիջոցների նմանվող շագանակագույն և դարչնագույն զանգվածներ»,– նշված է հաղորդագրությունում։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։