00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
17:08
1 ր
Ռոբերտ Քոչարյան
17:10
4 ր
Ռոբերտ Քոչարյան
17:14
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:18
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:20
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:22
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:24
3 ր
Ռոբերտ Քոչարյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ԵՄ–ի կամ ԱՄՆ–ի հետ իր հարաբերությունները չի կառուցում 3-րդ երկրների հաշվին. ԱԽՔ

© PhotoԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանն իր հարաբերությունները Բրյուսելի կամ Վաշինգտոնի հետ չի սերտացնում երրորդ երկրների հաշվին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ կողմի հետ չենք իրականացնում։ Հայաստանը գտնում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների հետ, ինչպես նաև ԱՄՆ–ի հետ։ Ու սերտացնում է։ Սա է մեր հարաբերությունների նպատակը»,– նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` եթե ԱՄՆ–ի կամ ԵՄ երկրների հետ փոխգործակցությունը համահունչ լինի Հայաստանի շահերին և բխի երկրի ինքնիշխանությունից, ապա ՀՀ–ն կշարունակի զարգացնել այդ հարաբերությունները։
Այս համատեքստում նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույց դեռ չի եղել։ Գրիգորյանը պարզաբանեց, որ ԱՄՆ-ում պաշտոն ստանձնողները որոշակի սահմանափակումներ ունեն, հայկական կողմը ցանկություն է հայտնել հեռախոսազանգեր կազմակերպել գործընկերների հետ, սակայն հաշվի է առել այդ սահմանափակումները և սպասել, թե երբ նրանք կզբաղեցնեն իրենց պաշտոնները:
ԱԽ քարտուղարը պարզաբանեց, որ հարցը ոչ թե մեկ զանգի մեջ է, այլ ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահի նոր վարչակազմի հետ աշխատանքի մասին:
«Մեր ամբողջ թիմը մտադիր է կարգավորել աշխատանքը Թրամփի թիմի հետ»,– ասաց նա:
Ինչ վերաբերում է Լոնդոնի` հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ մտահոգություններին, ապա Գրիգորյանն առաջարկեց հարցը ճշտել Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, միաժամանակ հավելեց, որ Երևանը մտահոգված է Բաքվի հայտարարություններով։
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։
«Թե ինչ կլինի հետո, կհասկանանք». Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
Լրահոս
0