00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ-ը կսկսի իրագործել տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման ծրագիրը. գլխավոր քարտուղար

© Sputnik / Vitaliy BelousovԻմանգալի Տասմագամբետով
Իմանգալի Տասմագամբետով - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Իմանգալի Տասմագամբետով
Բաժանորդագրվել
Այժմ ՀԱՊԿ-ը մշակում է 2025 թվականի գործունեության գերակա ուղղություններով միջոցառումների ծրագիրը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ծրագրի իրագործումը կսկսվի 2025 թվականին: Այդ մասին այսօր Մոսկվայում հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Ծրագրում ներառված են կոնկրետ միջոցառումներ, որոնք ուղղված են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարավային մասի անվտանգության ապահովմանը»,- ասել է Տասմագամբետովը 2024 թվականին ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի աշխատանքի արդյունքներին և 2025 թվականի խնդիրներին նվիրված միջոցառման ժամանակ:
Միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը:
Տասմագամբետովի խոսքով՝ 2024 թվականին քննարկվել և ստորագրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժեր) սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից ու հեռանկարային նմուշներով համալրմանը:
Նա հայտարարել է, որ անցած տարի ՀԱՊԿ-ն ակտիվորեն համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ և իրականացրել համատեղ օպերատիվ ու մարտական պատրաստության միջոցառումներ:
Տասմագամբետովը հայտնել է, որ այժմ ՀԱՊԿ-ը մշակում է 2025 թվականի գործունեության գերակա ուղղություններով միջոցառումների ծրագիրը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Պուտինը և Փաշինյանը վերջին խոսակցության ժամանակ չեն քննարկել ՀԱՊԿ–ում ՀՀ աշխատանքը․ Պեսկով
Լրահոս
0