00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Александр Пушкин: бунтарь или друг царя
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին կհանձնի պատանդների անունները, որոնց ազատ է արձակելու հունվարի 25-ին

© AP Photo / Petros GiannakourisԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Բաժանորդագրվել
Ի պատասխան՝ շարժումն Իսրայելից ակնկալում է ազատ արձակվող պաղեստինցի բանտարկյալների ցուցակ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վաղը` հունվարի 24–ին, իսրայելական կողմին կփոխանցի Գազայի հատվածում պահվող չորս պատանդների անուններ, որոնք ազատ կարձակվեն հունվարի 25–ին: Ի պատասխան՝ շարժումն Իսրայելից սպասում է ազատ արձակվող պաղեստինցի բանտարկյալների ցուցակ։ Այս մասին Al Araby հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՄԱՍ-ի Արևմտյան ափի ղեկավար Զահիր Ջաբարինը։
«Վաղը համաձայնագրով մենք կփոխանցենք չորս գերիների անունները, որոնց պահում են դիմադրության ուժերը, որպեսզի նրանք էլ փոխանցեն ազատ արձակվող պաղեստինցի բանտարկյալների անունները։ Վաղը մենք անուններն ենք փոխանցում, իսկ մյուս օրը գործողություններ կլինեն»,- հայտարարել է Ջաբարինը։
Ավելի վաղ «Ալ Ղասսամ» բրիգադը (ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը) հայտարարել էր, որ որոշել է հունվարի 19-ին Իսրայելի հետ գործարքի շրջանակներում ազատ արձակել երեք պատանդի:
Իսրայելի բանակի ԳՇ պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով հրադադարի մասին և հայտարարել են, որ ձգտում են վերջնականապես ավարտել ռազմական գործողությունները, որոնք 15 ամսվա ընթացքում 46 հազար պաղեստինցիների և մոտ մեկուկես հազար իսրայելցիների կյանք են խլել, տարածվել են դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել։
Սա հակամարտության ընթացքում երկրորդ հրադադարն է․ առաջինը կնքվել էր 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը վեց օր:
ՀԱՄԱՍ-ը 3 պատանդի վերադարձրել է Իսրայելին
Լրահոս
0