https://arm.sputniknews.ru/20250123/hajastann-u-ghrghzstany-hamagvortsakcutjan-hamadzajnagir-en-stvoragrel-manramasner--85058917.html
Հայաստանն ու Ղրղզստանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել. մանրամասներ
Հայաստանն ու Ղրղզստանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Կուլուբաևը կարևորել է Երևանի հետ հարաբերությունների զարգացումը և համոզմունք հայտնել, որ Միրզոյանի այցը կնպաստի փոխգործակցության նոր ուղղությունների որոնմանը: 23.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-23T16:16+0400
2025-01-23T16:16+0400
2025-01-23T16:21+0400
հայաստան
ղրղզստան
տնտեսություն
համագործակցություն
հաշտության համաձայնագիր
արարատ միրզոյան
ժեենբեկ կուլուբաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43254006_0:66:1600:966_1920x0_80_0_0_d9ef38ec52ac10c96f182fda868d8971.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանն ու Ղրղզստանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել առաջիկա երկու տարիների համար։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է Ղրղզստանի իր պաշտոնակից Ժեենբեկ Կուլուբաևի հետ բանակցությունների արդյունքներով Երևանում կայացած մամուլի ասուլիսում:Նա նշել է տնտեսական ոլորտում համագործակցության լուրջ ներուժը և կարևորել լոգիստիկ նախագծերում փոխգործակցության զարգացումը:«Պետք է ասել, որ և' Ղրղզստանը, և' Հայաստանը կկարողանան աշխատել միջազգային մակարդակի տարբեր ծրագրերի շրջանակներում, այդ թվում՝ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում», - պարզաբանել է Միրզոյանը:Նա նաև ընդունել է Բիշքեկ այցելելու՝ ղրղըզ պաշտոնակցի հրավերը։Իր հերթին Կուլուբաևը կարևորել է Երևանի հետ հարաբերությունների զարգացումը և համոզմունք հայտնել, որ այս այցը կնպաստի փոխգործակցության նոր ուղղությունների որոնմանը:«Մենք ներդաշնակեցրել ենք մեր գործողությունները՝ հասկանալու, թե համագործակցության ինչ ուղղություններ կան, առաջին հերթին՝ տնտեսական ոլորտում։ Ցանկանում ենք ջանքերն ուղղել մեր համագործակցության տնտեսական ցուցանիշների բարելավմանը, քանի որ առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում։ Համագործակցության մի շարք ոլորտներում վերջին տարիներին տնտեսական աճ է գրանցվել, և պայմանավորվել ենք մեր բիզնեսին տրամադրել աջակցության տարբեր գործիքներ, այդ թվում՝ գործարար այցելությունների կազմակերպում, փորձի փոխանակում և այլ միջոցառումներ»,-ասել է նախարարը՝ նշելով նաև կողմերի մտադրությունը՝ աշխատել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը։Նշենք, որ երկու երկրներն էլ անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:ՀՀ-ի նկատմամբ դիրքորոշման մեղմացում է. Միրզոյանը` Մեծ Բրիտանիայի հայտարարության մասին
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43254006_118:0:1541:1067_1920x0_80_0_0_cb8d7c75f579654423ca6ca82b08a524.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղրղզստան, տնտեսություն, համագործակցություն, հաշտության համաձայնագիր, արարատ միրզոյան, ժեենբեկ կուլուբաև
հայաստան, ղրղզստան, տնտեսություն, համագործակցություն, հաշտության համաձայնագիր, արարատ միրզոյան, ժեենբեկ կուլուբաև
Հայաստանն ու Ղրղզստանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել. մանրամասներ
16:16 23.01.2025 (Թարմացված է: 16:21 23.01.2025) Կուլուբաևը կարևորել է Երևանի հետ հարաբերությունների զարգացումը և համոզմունք հայտնել, որ Միրզոյանի այցը կնպաստի փոխգործակցության նոր ուղղությունների որոնմանը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանն ու Ղրղզստանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել առաջիկա երկու տարիների համար։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է Ղրղզստանի իր պաշտոնակից Ժեենբեկ Կուլուբաևի հետ բանակցությունների արդյունքներով Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք այսօր ստորագրել ենք 2025-2026 թվականների համագործակցության մասին համաձայնագիրը։ Սա Հայաստանի և Ղրղզստանի, մեր գերատեսչությունների միջև համագործակցության համաձայնագիր է։ Խոսքն ապրանքաշրջանառության, ընդհանուր տնտեսական համագործակցության ուղիների մասին է», - ասել է Միրզոյանը։
Նա նշել է տնտեսական ոլորտում համագործակցության լուրջ ներուժը և կարևորել լոգիստիկ նախագծերում փոխգործակցության զարգացումը:
«Պետք է ասել, որ և' Ղրղզստանը, և' Հայաստանը կկարողանան աշխատել միջազգային մակարդակի տարբեր ծրագրերի շրջանակներում, այդ թվում՝ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում», - պարզաբանել է Միրզոյանը:
Նա նաև ընդունել է Բիշքեկ այցելելու՝ ղրղըզ պաշտոնակցի հրավերը։
Իր հերթին Կուլուբաևը կարևորել է Երևանի հետ հարաբերությունների զարգացումը և համոզմունք հայտնել, որ այս այցը կնպաստի փոխգործակցության նոր ուղղությունների որոնմանը:
«Մենք ներդաշնակեցրել ենք մեր գործողությունները՝ հասկանալու, թե համագործակցության ինչ ուղղություններ կան, առաջին հերթին՝ տնտեսական ոլորտում։ Ցանկանում ենք ջանքերն ուղղել մեր համագործակցության տնտեսական ցուցանիշների բարելավմանը, քանի որ առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում։ Համագործակցության մի շարք ոլորտներում վերջին տարիներին տնտեսական աճ է գրանցվել, և պայմանավորվել ենք մեր բիզնեսին տրամադրել աջակցության տարբեր գործիքներ, այդ թվում՝ գործարար այցելությունների կազմակերպում, փորձի փոխանակում և այլ միջոցառումներ»,-ասել է նախարարը՝ նշելով նաև կողմերի մտադրությունը՝ աշխատել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը։
Նշենք, որ երկու երկրներն էլ անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: