00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը 2024 թվականին աճել է 25% - ով

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՏոկոսի նշան
Տոկոսի նշան - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Տոկոսի նշան
Բաժանորդագրվել
Բանկային համակարգի համախառն կապիտալն աճել է մոտ 20 %-ով՝ հասնելով 1 տրիլիոն 779 մլրդ դրամի (4,56 մլրդ դոլար)։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայկական բանկերի վարկային պորտֆելի ընդհանուր ծավալն ավելացել է 25%-ով և հասել 6 տրլն 277 մլրդ դրամի (մոտ 16,1 մլրդ դոլար): Նման տվյալներ է ներկայացնում Հայաստանի բանկերի միությունը։
Բանկերի ակտիվները, որոնք ներառում են վարկեր, գույք, աճել են 20%-ով՝ կազմելով 11 տրլն 23 մլրդ դրամ (28,3 մլրդ դոլար): Հաճախորդների նկատմամբ ավանդների և պարտավորությունների ծավալն աճել է 17%-ով՝ մինչև 6 տրլն 431 մլրդ դրամ (16,5 մլրդ դոլար):
Բանկային համակարգի համախառը կապիտալն աճել է մոտ 20 %-ով՝ հասնելով 1 տրիլիոն 779 մլրդ դրամի (4,56 մլրդ դոլար)։ Տարվա արդյունքներով բանկային համակարգի ընդհանուր շահույթը կազմել է մոտ 363 մլրդ դրամ (մոտ 930 մլն դոլար):
Նշենք, որ 2024 թվականի ընթացքում (ինչպես նաև 2023 թվականին) Հայաստանում հիմնականում աճել են հիփոթեքային և սպառողական վարկերը (առաջինը՝ հարկային արտոնությունների հաշվին, որոնք կառավարությունը տալիս է առաջնային բնակարանային շուկայում հիփոթեքի համար, երկրորդը՝ նոր տներում կահավորման համար)։
Կենտրոնական բանկի տվյալներով` 2024 թվականի նոյեմբերի դրությամբ (ամբողջ տարվա արդյունքները դեռ չեն ամփոփվել), 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հիփոթեքային վարկերի ծավալն աճել է մոտ 30%-ով՝ մինչև 1 տրլն 367 մլրդ դրամ (3,5 մլրդ դոլարից մի փոքր ավելի), իսկ սպառողական վարկերի ծավալը՝ մոտ 26% – ով՝ մինչև 1 տրլն 347 մլրդ դրամ (մոտ 3,45 մլրդ դոլար)։
Լրահոս
0