https://arm.sputniknews.ru/20250122/rusakan-zvorqy-verahskvoghutjan-tak-e-vercrel-kharkvovi-marzi-zapadnvoje-bnakavajry-85016965.html
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զապադնոյե բնակավայրը
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զապադնոյե բնակավայրը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ 22.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-22T13:44+0400
2025-01-22T13:44+0400
2025-01-22T13:45+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42171740_0:192:3234:2011_1920x0_80_0_0_094091c526b967a4a74611b20bde4acf.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զապադնոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Բացի այդ, նրանք խոցել են Ուկրաինայի զինված ուժերի չորս բրիգադների կենդանի ուժն ու տեխնիկան Խարկովի մարզի Կամենկա, Զելյոննի Գայ, Դվուրեչնայա, Գլուշկովկա և Լոզովայա, ինչպես նաև ԴԺՀ-ի Յամպոլ, Սևերսկ և Կոլոդեզի բնակավայրերում:«Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 460 զինծառայող, մեկ տանկ, յոթ մարտական զրահապատ մեքենա, այդ թվում՝ ԱՄՆ արտադրության երկու M113 զրահամեքենա։ Ոչնչացվել է 14 պիկապ, դաշտային հրետանու վեց հրազեն և զինամթերքի երկու դաշտային պահեստ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42171740_0:0:2731:2048_1920x0_80_0_0_7bccceb9b76de3a62d82f8b11f3abea0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, զորք
ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, զորք
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զապադնոյե բնակավայրը
13:44 22.01.2025 (Թարմացված է: 13:45 22.01.2025) Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զապադնոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումներնազատագրել են Խարկովի մարզի Զապադնոյե բնակավայրը», – ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, նրանք խոցել են Ուկրաինայի զինված ուժերի չորս բրիգադների կենդանի ուժն ու տեխնիկան Խարկովի մարզի Կամենկա, Զելյոննի Գայ, Դվուրեչնայա, Գլուշկովկա և Լոզովայա, ինչպես նաև ԴԺՀ-ի Յամպոլ, Սևերսկ և Կոլոդեզի բնակավայրերում:
«Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 460 զինծառայող, մեկ տանկ, յոթ մարտական զրահապատ մեքենա, այդ թվում՝ ԱՄՆ արտադրության երկու M113 զրահամեքենա։ Ոչնչացվել է 14 պիկապ, դաշտային հրետանու վեց հրազեն և զինամթերքի երկու դաշտային պահեստ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։